Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունվար 22,2002 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանից տեղեկացանք. «2002թ. հունվարի 19-ին անցկացվել է երիտասարդ երգիչների մրցույթ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահին կից «Երգիչների վերապատրաստման կենտրոնում» ընդգրկվելու համար։ Ընտրված երգիչների համար վերապատրաստումն անվճար է։ Դասընթացներն անցկացնելու են հայտնի երգիչներ Արաքս Դավթյանը եւ Սուրեն Շահիջանյանը։ Առավել աչքի ընկնող երգիչները հնարավորություն կստանան ելույթ ունենալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մասնակցելու միջազգային մրցույթների եւ վարպետության դասընթացներ անցնելու աշխարհահռչակ այնպիսի երգիչների ղեկավարությամբ, ինչպիսիք են՝ Ժոզե վան Դամը, Քուրտ Մոլլը, Ֆրանկո Կորելլին, Ռենատա Սկոտտոն եւ ուրիշներ»։ Չկարողացանք կապվել Արաքս Դավթյանի եւ Սուրեն Շահիջանյանի հետ, առավել մանրամասն տեղեկությունների համար։ Առաջինը մեկնել է Եկատերինբուրգ, իսկ երկրորդը՝ Ֆրանսիա, բնականաբար՝ հյուրախաղերի։ Ըստ հավաստի տեղեկության, մրցույթին ներկա է գտնվել հանրապետության առաջին տիկինը՝ Բելլա Քոչարյանը։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել