Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱՆ

Հունվար 22,2002 00:00

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱՆ Մինչեւ 2005թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ֆինանսավորվեն ըստ աշակերտների թվի։ Առայժմ 1400 դպրոցների մոտ երեք հարյուրն են միայն փորձնական կարգով այդպես ֆինանսավորվում եւ այդ թիվը տարեցտարի աճում է։ Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ այս ծրագիրը ենթադրում էր նաեւ համակարգի գործունեության օպտիմիզացիա, սակայն «այն դպրոցները, որ անցել են ֆինանսավորման այդ ձեւին, կադրային իմաստով սեփական օպտիմիզացիայի ծրագրեր չեն կարողացել իրականացնել»։ Այսինքն, դպրոցը ստացել է իրեն հատկացված միջոցները ըստ իր հայեցողության տնօրինելու իրավունք, սակայն չկա հստակ պատկերացում, թե ի՞նչ ավելորդ ծախսերից կարելի է հրաժարվել, ինչպե՞ս միջոցներ խնայել եւ դրա հաշվին շատ ավելի կարեւոր խնդիրներ լուծել։ Դպրոցների ռացիոնալիզացիայի ծրագիրը եւս կայացած չէ։ Ըստ կառավարման այդ նոր ձեւի, դպրոցի տնօրենն ընտրվում է մրցույթով՝ դպրոցի ղեկավարման բարձրագույն մարմնի՝ դպրոցի խորհրդի կողմից։ Միայն վերջերս քիչ թե շատ հստակեցվեց դպրոցների կարգավիճակը։ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով դպրոցները ստանում են շահույթի նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ, ինչին ձգտում էին բավականին երկար ժամանակ։ Նույն կարգավիճակը նաեւ պետական բուհերն են ստացել։ Ի դեպ, այդ օրենքով նաեւ որոշակի տարիքային սահմանափակում է նախատեսվում մրցույթով ընտրվող դպրոցների տնօրենների եւ ռեկտորների համար։ Մեր բուհերի ռեկտորների մեծ մասը թույլատրելի տարիքից անց է, այնպես որ, ընտրությունները հաղթահարելու ձեւ պիտի մտածեն։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել