Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑՎԵԼ ԷԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Հունվար 22,2002 00:00

ՍՏԱՑՎԵԼ ԷԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը մինչեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքներ տալը, նախաքննող դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ ստացվել են պաշտպանների միջնորդությունների կապակցությամբ պատասխաններ։ Առաջին պատասխանը ամբաստանյալ Ն. Հունանյանի 4 դիմումներն էին, որոնցից մեկն ուղղված է եղել ԶԴ քննչական խմբի պետ Արտակ Հարությունյանին, մեկը՝ զինվորական դատախազին եւ Զեյթուն եւ Քանաքեռ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահին, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ գլխավոր դատախազին։ Ըստ վերոնշյալ դիմումների, Ն. Հունանյանն ասել էր, որ իրեն տրամադրվել է գործի նյութերից մի քանի հատոր եւ պահանջել էր, որ բոլոր հատորները միաժամանակ տրվեն։ Խոսք էր գնացել նաեւ գրագրության ցածր կուլտուրայի մասին։ Դատարանը ստացել էր նաեւ պաշտպանության փոխնախարար Մ. Գրիգորյանի պատասխանը, ըստ որի նա հայտնել էր, որ ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը ՊՆ սոցիալական վարչությունում եւ երկրապահում հաշվառված չի եղել որպես մարտական գործողությունների մասնակից։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել