Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՊՀ172ՈՒՄ

Հունվար 19,2002 00:00

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՊՀ172ՈՒՄ Անցյալ տարեվերջին ՄԱԿ-ի հովանու ներքո Երեւանում գումարված կոնֆերանսում հայտարարվել էր, թե Հայաստանն ունի անշարժ գույքի լավագույն կադաստրը ԱՊՀ-ում: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական կոմիտեն այնքան հետեւողական է իր գնահատականներում եւ այնքան է քաջալերված hայաստանյան ձեռքբերումներից, որ իրավական խորհրդատվության կարգով 80 էջ ծավալով մի փաստաթուղթ է կազմել՝ «Հողային ռեսուրսների ղեկավարում. Հայաստան» եւ տարածել ՄԱԿ-ի անդամ երկրներում: 199117293172ին Հայաստանում իրականացվեց հողի սեփականաշնորհում: Անշուշտ, հողակտորները եւ դրանց վրա գտնվող գույքը հաշվառում էին նաեւ ԽՍՀՄ-ում, սակայն ամենեւին էլ ոչ դրանց հանդեպ իրավունքների ճանաչման ու գրանցման համար: Հողի եւ անշարժ գույքի հանդեպ քաղաքացու իրավունքները ճանաչվեցին եւ երաշխավորվեցին 1995-ի սահմանադրությամբ: 1997-ին ստեղծվեց կադաստրի վարչությունը, 1999-ին այն վերակազմավորվեց պետական կոմիտեի: Կառույցը հիմնադրումից ի վեր ղեկավարում է Մանուկ Վարդանյանը: Հայաստանյան փորձը՝ հողային ռեսուրսներ ղեկավարելու ասպարեզում, միջազգային կազմակերպություններին հիացմունք է պատճառել նրանով, որ անհրաժեշտ գրեթե ողջ իրավական դաշտը ձեւավորված է՝ «Հողային օրենսգրքից» մինչեւ կադաստրի պետի հրամաններ։ Այնուհետեւ՝ 1999-ին Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրվել է 8 մլն դոլարի վարկ՝ անշարժ գույքի առաջնային գրանցում իրականացնելու համար, որ պետք է ընդգրկեր հանրապետության տարածքի շուրջ կեսը: Անշարժ գույքի յուրաքանչյուր միավոր /ինչպիսիք հաշվվում են վեցանիշ թվերով/ չափագրվում է, քարտեզագրվում, ծածկագրվում, հաշվառվում, գնահատվում, գրանցվում է նրա հանդեպ սեփականության իրավունքը եւ վկայականը անվճար հանձնվում սեփականատիրոջը: Միջազգային դիտորդների կարծիքով, տրամադրված վարկը ոչ միայն նպատակային է տնօրինվել, այլեւ, նույնիսկ խնայողաբար, ինչն էլ հնարավոր է դարձրել մինչեւ 2004թ. ավարտել՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջնային գրանցումը արդեն հանրապետության ամբողջ տարածքում։ Այս գործընթացին զուգահեռ, ժառանգությամբ, վարձակալությամբ, հիպոթեքով /անշարժ գույքի գրավադրում/ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով գույքի հանդեպ ձեռք բերվող իրավունքները նույնպես ենթակա են պետական գրանցման: Առայժմ հայաստանցիները հիմնականում գրանցում են առքուվաճառքի գործառությունները, մինչդեռ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի, եթե վարձակալությունը, հիպոթեքը, սերվիտուտը /սահմանափակ օգտակարություն/ եւ այլն 30172օրյա ժամանակահատվածում չեն գրանցվում կադաստրի կոմիտեում, ապա գործարքը համարվում է առոչինչ։ Դա նշանակում է, թե քաղաքացիները առավել եւս հետեւողական պետք է լինեն անտեղյակության պատճառով վնասներ չկրելու համար։ Եվ հուրախություն նրանց, կադաստրի պետական կոմիտեն 2002172ին իր ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի չափերը 1/3172ով նվազեցնում է։ Թերեւս կոմիտեում գիտակցում են, որ ՄԱԿ172ի կողմից գովասանքների արժանանալը եւ մյուս պետությունների համար ընդօրինակման առարկա լինելը պատվաբեր է։ Բայց սեփական առաքելությունը կարելի է կատարած համարել, երբ հայաստանցիները անշարժ գույքի շուկայում գործեն ավելի աշխույժ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել