Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ

Հունվար 18,2002 00:00

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ 2002թ. մարտի սկզբին կբացվի Գրիգոր Լուսավորիչ պողոտայից դեպի Շահումյան հրապարակ ձգվող, Վազգեն Սարգսյան փողոցին զուգահեռ կառուցվող փողոցը։ Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի. «Պետք է ամբողջապես ավարտվի երկու շենքերի՝ իտալական դեսպանատան եւ հյուրանոցի կառուցումը, որպեսզի ամբողջ համալիրը միասնականորեն բացվի»։ Պրն Սարգսյանից փորձեցինք ճշտել նաեւ՝ արդյոք նախատեսվո՞ւմ է որեւէ միջոցներ ձեռնարկել Երվանդ Քոչար փողոցի՝ ՊՀԽ-ից մինչեւ ոսկու շուկա ընկած հատվածը բարվոք տեսքի բերելու համար (այդ տարածքում մայթերի գրեթե չգոյությունը լուրջ հարցականի տակ է դնում բազմաթիվ հետիոտների անվտանգությունը)։ Պատասխանը հետեւյալն էր. «Իրոք, այդ խնդիրը հրատապ է եւ մեզ անհանգստացնում է։ Տարիների ընթացքում է այդ վիճակն առաջացել։ Անմիջապես փողոցի ետեւի տարածքում, մինչեւ Գր. Լուսավորիչ եկեղեցին ձգվող տարածքում հին բնակելի ֆոնդն է։ Վերջինիս հետ կապված «Երեւաննախագիծ» ինստիտուտը ծրագիր է մշակում։ Այդ փողոցի ավտոկայանատեղերի եւ մայթերի խնդիրը ծրագրում դրված է։ Ամենայն հավանականությամբ, քաղաքի այդ տարածքի խնդիրը մինչեւ 2003 թվականի վերջը կլուծվի։ Դա մոտ երկու տարվա ծրագրային խնդիր է»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել