Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ԲԱՎԱՐԱՐԻՐ ԿԱՄ ՄԵՐԺԻՐ

Հունվար 18,2002 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ԲԱՎԱՐԱՐԻՐ ԿԱՄ ՄԵՐԺԻՐ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննության էր դրել «Հայոց տուն» հ/կ հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության։ Դատավորն էր Էդիկ Ավետիսյանը, պատասխանող կողմը ներկայացնում էր պետական շահերի վարչության դատախազ Ա. Բադալյանը։ Միությունը դեռ անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, պահանջելով քրգործ հարուցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ, նրա կողմից կատարված օրինախախտումների համար։ Դատախազությունը մերժել էր «Հայոց տանը», նրա ներկայացրած «մեղադրանքները», որոնք կապված էին հոկտեմբերի 27-ի նկատմամբ նախագահ-վկայի ազդեցությունների, բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման, Քոչարյանի հրամանագրերի եւ կարգադրությունների ստորագրման օրինականության հետ։ Երեկ «Առավոտին» «Հայոց տուն» հ/կ նախագահ Վարդան Պետրոսյանը հայտնեց դատարանից իրենց ակնկալիքների մասին. «Մենք կարծում ենք՝ դատարանը կպարտավորեցնի դատախազությանը կատարել օրենքը, մեր դիմումի հիման վրա կայացնել համապատասխան որոշում։ Դատավոր Է. Ավետիսյանն, իմ տպավորությամբ, զարմացած էր ոչ միայն դատախազության անճարակության վրա, այլ ընդհանրապես։ «Հայոց տունը» դիմել է բողոքով. տվեք որոշում, բավարարեք կամ մերժեք»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել