Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Հունվար 18,2002 00:00

ԷԼԻՏԱՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՊԵ նախարարությունն այս տարի որոշել է հանրապետության խոշոր հարկատուների հետ այսուհետեւ տանել առանձնակի աշխատանք. այս մասին հայտարարվեց երեկ կայացած հավաքում։ «Հարգելի հարկ վճարողները», ինչպես նրանց դիմում էին հարկահավաքները, հանդիպմանը մասնակցում էին գլխավորապես իրենց հաշվապահների տեսքով, քանի որ օրակարգում նախատեսված էին պարզաբանումներ մի շարք հարկատեսակներում կատարված փոփոխությունների շուրջ։ Նախ եւ առաջ ՊԵ փոխնախարար Արմեն Ալավերդյանը մեծ շուքով ներկայացրեց խոշոր հարկ վճարողների հաշվառման եւ վերահսկողության նորաստեղծ վարչության անդամներին, որակելով նրանց նախարարության «էլիտար» մասնագետներ։ Պարզվեց նաեւ, որ այսուհետ խոշոր հարկատուները ոչ մի խնդիր չեն ունենա հաշվետվությունները հանձնելիս հերթ կանգնելու կամ որեւէ պաշտոնյայի հետ շփվելու հարցում։ Ըստ այդմ, «էլիտար» հարկատուներն ազատվում են իրենց «չսազող» տարածքային հարկային մարմինների հետ շփման հոգսից եւ գործ կունենան միայն նախարարության բարձրակարգ մասնագետների հետ։ Ի դեպ, զեկուցողների ցանկում ընդգրկված այդ մասնագետներից մեկն էլ, չպատկերացնելով, որ խոշոր հարկատուն չի կարող «ընկնել» հաստատագրված հարկի տակ, երկար-բարակ բացատրում էր բաղնիքների, «բուդկաների» եւ այլ մանր-մունր օբյեկտների հարկային փոփոխությունները. սա՝ հենց այնպես։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել