Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հունվար 17,2002 00:00

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ Թեեւ դիմորդների շրջանում տարածված մտահոգությանը՝ ԿԳ նախարարի փոփոխությունը ընդունելության կանոնների փոփոխությունների պատճառ այս տարի չի դառնա։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե անգամ որոշ փոփոխություններ լինեն, ապա միմիայն հօգուտ դիմորդների։ Դեկտեմբերի 1-ին հրապարակվել է քննական առարկաների ցանկը՝ ըստ մասնագիտությունների։ Հունվար ամսվա ընթացքում կհաստատվի նաեւ պետպատվերով եւ վճարովի տեղերի թիվը։ Նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ ծրագրային առումով փոփոխություններ հիմնականում չեն լինի, դիմորդներին սպասվում է միայն ծրագրերի թեթեւացում եւ բեռնաթափում։ Թեստերի առաջադրանքներն այնպես կմշակվեն, որ սուբյեկտիվիզմի եւ կամայական գնահատման տեղիք չտան։ «Առավոտը» հիշեցրեց այս առումով հայոց լեզվի թեստում շարադրության առաջադրանքի առնչությամբ բողոքները։ Ըստ նախարարի, հենց այդ նկատի ունենալով, այս տարի թերեւս այդ առաջադրանքը հանվի թեստից, իսկ մաթեմատիկայի թեստերից էլ կհանվեն ծանրաբեռնող խնդիրները։ Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ «Կփորձենք այնպես անել, որ երեխաները հնարավորինս իրենց դպրոցական գիտելիքներով մասնակցեն ընդունելության քննություններին»։ Ն. Հ. Հ.Գ. ԿԳ նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել