Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՑՆԵԼ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Հունվար 12,2002 00:00

ԼՐԱՑՆԵԼ ԱՂՅՈՒՍԱԿԸ «Առավոտի» 15.12.01թ. թիվ 236-ում Գեղամ Քյուրումյանի «Հավատալ վիճպետկոմին» խորագրով հոդվածը կարդալուց հետո ցանկություն առաջացավ գրելու այս նամակը։ Հեղինակը ճիշտ էր ներկայացրել աղյուսակում բերված փաստերը, բայց մի՞թե այդ չորս թվերով բավարարվել էր։ Լավ կլիներ, որ նա նշեր, թե Քոչարյանը Հայաստան գալուց հետո ինչ «նվերներ» է մատուցել հայ ժողովրդին։ Օրինակ, 1997թ. ինչ արժեր մեկ կգ հացը, հիմա ինչքան արժե (Գյումրիում արժե 200 դրամ), ինչքան արժեր նոտարական գրասենյակի սպասարկումը, ինչ արժե հիմա, ինչքան «օդի» հարկ էին տալիս օդանավ նստելիս, ինչքան՝ հիմա, ինչ էր նստում ավտոմեքենաների տեխսպասարկումը 1997-ին, ինչքան է հիմա, ինչքան էին հողի եւ այլ հարկերը, տուրքերը եւ այլն։ Ինչ արտոնություններից էին օգտվում հաշմանդամները, հիմա կա՞, թե՞ ոչ, որքան էր ջրի վարձը եւ այլն։ Կամ ինչպե՞ս հասկանանք, որ բանվորները գործարաններում եւ ֆաբրիկաներում ծանր պայմաններում առողջությունները քայքայելով աշխատելուց հետո ստանում են 4-5 հազար դրամ թոշակ, իսկ ասֆալտի եւ միկրոֆոնի ֆիդայիները, նախկին զինծառայողները, վարչական մարմինների աշխատողները, որոնցից շատ շատերը թալանել են երկիրը, հիմա էլ շատերն իրենց գործն են ստեղծել (առեւտուր, բիզնես եւ այլն), ինչքան թոշակ են ստանում։ Այնպես որ, խնդրում եմ նշածս եւ բաց թողածներս մի ամբողջական աղյուսակ կազմեք, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ «հրաշք» նախագահ ունի հայ ժողովուրդը։ Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ պետության ղեկավարը ոչ թե ինքը պետք է ծնված լինի Հայաստանում, այլ նրա պապերը նույնպես պետք է Հայաստանում ծնված լինեն, այդ դեպքում միայն կարելի է սպասել ժողովրդի վերածննդին, թե չէ «լենտեր» կտրելով, տղամարդ փնտրելով եւ առանց վիզկապի հանդիպումներով, հանցագործներին բանտերից ազատելով, բաղդասարովներով եւ մյուսներով հանրապետությունը ապականելով՝ այդպիսի նախագահ մեզ պետք չէ։ ԱՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել