Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»՝ ԱՇԽԱՐՀԻՆ

Հունվար 11,2002 00:00

«ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»՝ ԱՇԽԱՐՀԻՆ 2002թ. հունվարի 9-ի ժամը 11-ի դրությամբ հանրախանութի կոլեկտիվը՝ մոտավորապես 100 մարդ, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ գտնվում է պաշարման մեջ՝ բառի ուղղակի իմաստով։ Փոխանակ իրենք դիմեն դատարան եւ օրենքով նախատեսված կարգով վտարեն կոլեկտիվին, քաղաքապետի կարգադրությամբ ոստիկանների կողմից շրջափակել են հանրախանութի բոլոր մուտքերը։ Արգելվում է աշխատակիցների եւ այլ անձանց ելքն ու մուտքը հանրախանութի շենք։ Շենքը հոսանքազրկվել է եւ դադարեցվել են կոմունալ բոլոր ծառայությունները։ Արգելված է մեզ սննդի եւ կյանքի համար անհրաժեշտ այլ միջոցների մատակարարումը։ Լրացուցիչ միջոցներ են ձեռք առնում ընդհանրապես արտաքին աշխարհի հետ մեր կապը կտրելու համար։ Հայտարարում ենք, որ մինչեւ չլինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, մենք տարածքը կամավոր չենք ազատելու։ Դիմում ենք ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, բոլոր երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին՝ մեր օրինական իրավունքները պաշտպանելու համապատասխան օգնության ակնկալիքով։ Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի կոլեկտիվի ներկայացուցիչներ (ընդամենը 10 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել