Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ՝ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՑՈՒՑԱԿ

Հունվար 11,2002 00:00

ԵՐԿՈՒ՝ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՑՈՒՑԱԿ 2002 թ. սկզբին հրապարակվեց շախմատիստների դասակարգման միանգամից երկու վարկանիշային ցուցակ. մեկը՝ պրոֆեսիոնալների, մյուսը՝ ՖԻԴԵ-ի վարկածով։ Երկու տարբերակներում էլ ցուցակը գլխավորում է Գարրի Կասպարովը, սակայն նրա, ինչպես նաեւ մյուսների գործակիցների մեջ էական տարբերություն կա, քանի որ ՖԻԴԵ-ի վարկանիշային հանձնաժողովը դրանք հաշվելիս անտեսել է դեկտեմբեր ամսին Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում կայացած Կասպարով-Կրամնիկ մրցամարտը։ Ստորեւ ներկայացնում ենք երկու ցուցակների առաջին տասնյակը։ Պրոֆեսիոնալների տարբերակ. 1. Գարրի Կասպարով (Ռուսաստան) 2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 5. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 6. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 7. Մայքլ Ադամս (Անգլիա) 8. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 9. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 10. Եվգենի Բարեեւ (Ռուսաստան) Ֆ ԻԴԵ-ի տարբերակ 1. Գարրի Կասպարով 2. Վլադիմիր Կրամնիկ 3. Վիշվանաթան Անանդ 4. Մայքլ Ադամս 5. Ալեքսանդր Մորոզեւիչ 6. Վեսելին Տոպալով 7. Ռուսլան Պոնոմարյով 8. Վասիլի Իվանչուկ 9. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) 10. Պետեր Լեկո (Հունգարիա) Պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային ցուցակում, որում նշված է 248 անուն, Հայաստանից լավագույնը Սմբատ Լպուտյանն է, որը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Նրան անմիջապես հետեւում են. 27. Վլադիմիր Հակոբյան, 28. Ռաֆայել Վահանյան։ Երիտասարդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի անունը նշված է 79-րդ տեղում, Կարեն Ասրյանինը՝ 84-րդում, Աշոտ Անաստասյանինը՝ 114-րդում, Արտաշես Մինասյանինը՝ 133-րդում, Արսեն Եղիազարյանինը՝ 174-րդում։ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 71-րդն է։ ՖԻԴԵ-ի հանձնաժողովն առայժմ հրապարակել է 100 շախմատիստներից կազմված տղամարդկանց ցուցակ, որտեղ Վլադիմիր Հակոբյանին ճանաչել են 21-րդը, Ռաֆայել Վահանյանին՝ 27-րդը, Սմբատ Լպուտյանին՝ 52-րդը, Կարեն Ասրյանին՝ 91-րդը։ Սերգեյ Մովսիսյանը 64-րդ տեղում է։ ՖԻԴԵ-ի՝ կանանց վարկանիշային ցուցակի 50 անունների մեջ հայաստանցիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը բացակայում են։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել