Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԼՔԸ ԳՏՆՎԱԾ ՉԷ

Հունվար 10,2002 00:00

ԵԼՔԸ ԳՏՆՎԱԾ ՉԷ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին, Կոտայքի մարզպետ Կ. Շահգելդյանին, Կոտայքի մարզի գլխավոր դատախազ Սարգսյանին, Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին, Արարատի մարզի գլխավոր դատախազ Ս. Պարսամյանին 2001 թվականի գարնանը եւ ամռանը հանրապետության, մասնավորապես Կոտայքի եւ Արարատի մարզերի եզդիները հեռագնա արոտավայրերի օգտագործման հարցերում մեծ դժվարությունների հանդիպեցին։ Իհարկե, շնորհակալությամբ ենք հիշում պարոն Քոչարյանի ջանքերը հեռագնա արոտավայրերի հարցերը մասամբ լուծելու գործում։ Եզդիների ազգային միության նախագահությունը մեծ հույսեր է կապում նաեւ նախագահի խորհրդական Ռ. Դավոյանի 2001թ. նոյեմբերի 5-ի գրության մեջ ասված «Արոտավայրերի համար երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին խնդրանքը զեկուցվել է նախագահ պարոն Քոչարյանին եւ այդ հարցը դրականորեն քննարկման ընթացքում է» խոստման հետ։ Սակայն անցնում են ամիսներ։ Շուտով նորից գարուն է գալու, բայց հեռագնա արոտավայրերի հարցին դեռեւս վերջնական լուծում չի տրված։ Եզդիների ազգային միության նախագահությունը ձեր ուշադրությունը կրկին այդ ցավոտ հարցին բեւեռելու համար առաջարկում է ստեղծել մարզային հանձնաժողովներ, նրանցում ընդգրկել մարզպետարանի, մարզային դատախազությունների, մարզային կադաստրային ծառայությունների, ինչպես նաեւ եզդիների ազգային միության ներկայացուցիչներ՝ հեռագնա արոտավայրերի հետ կապված հարցերը վերջնականապես լուծելու համար։ Առաջարկում ենք արոտավայրերը մրցույթով տալը վերացնել, քանի որ եզդիներն ի վիճակի չեն մրցույթով գնել արոտավայրերը։ Հանձնաժողովը պետք է սահմանի արոտավայրերի երկարաժամկետ պայմանագրային գներ, որոնց մուծումը երաշխավորված կլինի Եզդիների ազգային միության նախագահության կողմից։ Դա կբացառի նաեւ այն կամայական գները, որ սահմանվում են մարզերում եւ գանձվում են եզդիներից։ Մենք համոզված ենք, որ ձեր հոգատար վերաբերմունքով կլուծվեն հեռագնա արոտավայրերը երկարատեւ պայմանագրային կարգով եզդիներին տալու հարցը։ Ա. ԹԱՄՈՅԱՆ Եզդիների ազգային միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել