Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԻՆ՝ ՈՉ

Հունվար 10,2002 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԻՆ՝ ՈՉ Մեծ ձեռնարկատիրությունն անողոքաբար «թաղեցինք», փոքր ու միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) դարձնելով մեր վաղվա օրը։ Բայց արդյոք արդարացվա՞ծ են ՓՄՁ-ից ակնկալիքներ ունենալու մեր հույսերը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները գրանցել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճ Հայաստանում։ Բայց, ցավոք, բնակչության մեծամասնությունն ունի շատ սուղ միջոցներ կամ, կարելի է ասել, աղքատ ու ընչազուրկ է։ Ասել է՝ փողի առյուծի բաժինը բեւեռվել է մի բուռ մարդկանց ձեռքում։ Եվ չի ուղղվում փոքր ու միջին ձեռնարկատիրության աշխուժացմանը։ Բայց մեր երկրում մակրոցուցանիշները այնքան էլ դժվար չէ ուռճացնել։ Համաշխարհային բանկը Հայաստանին հատկացնում է 50 մլն դոլարի վարկ։ Արդեն պատրաստ է վարկավորման ծրագիրը։ Տեսնենք այս անգամ ինչքանով է օգտվելու ՓՄՁ-ն։ Ասված բան է. ձեռնարկատերը պետք է ազատ լինի տնտեսվարման մեջ՝ հեռու վերահսկում-ստուգումներից։ Բայց, ինչպես ասում են, ասողին լսող է պետք։ Այո, օրենքով սահմանափակվել են ստուգող մարմինների թիվը եւ նրանց իրավասությունները։ Սակայն մոռանում ենք, որ Հայաստանում ստուգումների առիթով գործում են այլ ճշմարտություններ։ Սակայն այս առավելություններն այնքան էլ կշիռ չունեն մեր տնտեսական աշխարհում։ Չմոռանանք, որ հաճախորդների մեծ մասը կտրոն չի պահանջում սպասարկողից։ Մի գեղեցիկ օր տեսուչը անակնկալի է բերում ձեռնարկատիրոջը՝ կտրոնը անտեսելու համար։ Սեփականատերը մուծում է տուգանքներ: Հետաքրքիրն այն է, որ գլորվող ձնագնդիկի պես սպառնացող պատժաչափերով հանդերձ, չի լցվում պետբյուջեն։ ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել