Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեկամի հետ կերուխում արա, առ ու տուր մի արա

Հունվար 10,2002 00:00

Բարեկամի հետ կերուխում արա, առ ու տուր մի արա Աշխարհի բոլոր ժողովուրդները նման իմաստնություններ ունեն, այդ թվում՝ ռուսները։ Ուրեմն ինչու հանրությունը չի ընդդիմանում Ռուսաստանին Հայաստանի պարտքը ՀՀ ունեցվածքի որոշ մասով փակելու մերօրյա ղեկավարների մտադրությանը։ 2000-ի ամռանը առաջին անգամ խոսք բացվեց Ռուսաստանին ՀՀ մոտ 110 մլն դոլար պարտքը հանրահայտ Չուբայսի ղեկավարած էներգետիկ ընկերության կողմից փակելու եւ փոխարենը Հրազդանի ՊՇԷԿ-ը ստանալու մասին։ Այսօր դժվար է ասել, թե ինչ կրքեր են տիրապետողը Ի. Կլեբանով-Ս. Սարգսյան բանակցային գործընթացում։ Թե ինչու են մեր դարավոր բարեկամ երկրի ղեկավարներն այսօրեական դիրքորոշում որդեգրում ու պարտքի դիմաց կայք վերցնում, առավել քան տարօրինակ է։ Եթե շարքային քաղաքացին է այն ոչ միանշանակ գտնում, ինչեր կարող են փաստարկել տնտեսագետներն ու քաղաքական այրերը։ Հանրահայտ զույգին պարզ մի խնդիր ներկայացնենք, կապված նրանց հանդիպումների մասին հաղորդագրություններում հաճախ հիշատակվող Որոտանի հիդրոհամալիրի հետ։ Տասնամյակների դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Որոտանի միջին տարեկան հոսքը 679 մլն խմ է։ Դրա 319 մլն խմ-ն էներգետիկ նպատակներով օգտագործելու հաշվարկի հիման վրա կառուցվել են Սպանդարյանի, Շամբի եւ Տաթեւի կայանների ջրակուտակիչները։ Միայն այս ջրաքանակը բավարար է համալիրում տարեկան 1 մլրդ կվտ-ժամ էլէներգիա արտադրելու համար, որն էլ 14 դրամով վաճառելու արդյունքում ստացվում է 25 մլն դոլար։ Գնման 5-րդ տարում գործարքը շահույթ է բերելու. տնտեսվարությունը կարո՞ղ է համանման մի այլ օրինակ մատնանշել։ Ուրեմն ինչու ենք դարավոր բարեկամի հետ գժտվելու առիթ ստեղծում, ինչ է թե մեր էներգետիկ ոլորտում թվաբանությունն այն չէ. 1,3 մլրդ կվտ-ժամ նախագծային էլարտադրության դիմաց վերջին տարիներին թողարկվող 800 մլն կվտ-ժամը հաջողություն է ներկայացվում։ Աշխարհն է վկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ՀՀ նախագահին դիմում է ընդգծված Ռոբերտ Սեդրակովիչ բարյացակամությամբ։ Ինչ է, Իլյա Կլեբանով-Սերժ Սարգսյան հանդիպումներում ա՞յլ տոնայնություն է օգտագործվում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հ. Գ. Հեղինակը ՀՀ քաղաքացու անհանգստությունը հանրությանը ներկայացնելը անհարկի զբաղմունք չի համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել