Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԽԱՆԳԱՐԵՑ ԱՃԱՊԱՐՈՒՄԸ

Դեկտեմբեր 26,2001 00:00

ՉԽԱՆԳԱՐԵՑ ԱՃԱՊԱՐՈՒՄԸ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի միջոցների կազմավորման եւ գործունեության կարգի մասին արձանագրության գործող սահմանադրությանը համապատասխանելու հարցն էր դրված երեկվա ՍԴ նիստի օրակարգում։ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն իր փաստարկները ներկայացնելուց հետո այնքան էր շտապում, որ չնկատեց ոչ միայն իր ետեւից վազող լրագրողներին, այլեւ չմնաց, որպեսզի խորհրդակցական սենյակից դուրս եկած դատավորների որոշումը լսեր (հավանաբար վստահ էր ելքով)։ Արձանագրությամբ նախատեսվում է կազմավորել հավաքական անվտանգության ուժերի արեւելաեվրոպական, կովկասյան, կենտրոնասիական տարածաշրջանների զորախմբավորումներ, որոնց վրա է դրվում հնարավոր ագրեսիայի կանխման, հետմղման, պայմանագրի մասնակից պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության խնդիրը (արձանագրությունը ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը)։ Տեղեկացնենք, որ այդ զինուժերի եւ «միջոցների կազմում» ըստ հոդված 1-ի, նախատեսվում է կոալիցիոն խմբավորումների համար կառավարման մարմիններ։ Իսկ որ ուշագրավ է, մասնակից պետությունները ստանձնել են նաեւ զորքերի տարածաշրջանային խմբավորման հրամանատարության կազմավորման, ֆինանսավորման եւ գործունեության կազմակերպման կարգը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել