Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք էլ հայ ենք, բայց լավ ենք լիցքավորում»։ Այս հավաստումը կենցաղային գազի բալոնների բիզնեսով զբաղվ

Դեկտեմբեր 26,2001 00:00

ՁՎԻ ՄԵՋ… ԳԱԶ* ՓՆՏՐՈՂՆԵՐԸ «Մենք էլ հայ ենք, բայց լավ ենք լիցքավորում»։ Այս հավաստումը կենցաղային գազի բալոնների բիզնեսով զբաղվող մի կազմակերպության գովազդից է։ Անկեղծ ասած, կասկածում եմ նրանց խոսքին, քանզի պատկանելությունը հարկ է ոչ թե համոզել, այլ՝ հաստատել։ Ժամանակն իր պատկերացումն է կազմավորել հայ էթնոսի մասին եւ մեր խնդիրն է այն ընդամենը շարունակել։ Ամանորի նախապատրաստական այս շրջանում մեզ, օրինակ, բարի 2002 թ. են մաղթում հայ գործարարները։ Բայց տարօրինակն այն է, որ նրանց աչքալուսանքները միայն իրենց են ոգեւորում։ Խնդրեմ, ծանոթացեք։ Շուրջ մեկ շաբաթ առաջ նրանցից հայկական հավկիթ արտադրողները մոտ 20 տոկոսով բարձրացրին անմեղ ածանների արտադրանքի գները։ Խոսքն, իհարկե, չնչին 5-7 դրամների մասին է, բայց երբ նկատի ենք առնում, որ տոնին նախապատրաստվող տնտեսուհիներն ու սպասարկման ոլորտը ձու օգտագործում են տասնյակներով ու դրանց հազարներով թանկացման շուրջ ասելիքն այլ իմաստ է ստանում։ Ինչո՞ւ թանկացման հարցը ոչ մեկին չի հետաքրքրում, թեեւ չէր խանգարի հակառակն անել, նկատի ունենալով իրացման ծավալներից ակնկալվող շահը։ ՀՀ գյուղնախն առաջնորդվում է ոլորտի մասնավորեցումը հիշեցնելով, առեւտրի նախարարությունում անելիք չեն տեսնում, իսկ նորակազմ հակամենաշնորհային հանձնաժողովում ընդհանրապես հարցն անիմաստ են գտնում։ Լրագրությամբ զբաղված շրջանում Շիրվանզադեն համանման մի առիթով հայ նավթավաճառ մեծահարուստների մասին գրել է. այսուհանդերձ, նրանց 5 տոկոսը ազնիվ է։ Հետաքրքիր է, թե հայ հավկիթ արտադրողների ո՞ր տոկոսն է իրեն տեսնում ազնիվների մեջ։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հ. Գ. *Գազ- Հեղինակը նկատի ունի չափի միավորը, որը 1մ-ից ավելի է 12 սմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել