Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 26,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Արծիվ» մահապարտների միության անդամներս, ովքեր մեր կյանքն ու առողջությունն ենք նվիրաբերել հայրենիքին, խիստ մտահոգված ենք երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով, ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգով, աճող կոռուպցիայով եւ կլանայնությամբ, համատարած աղքատությամբ ու արտագաղթով։ Մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպիչների բացահայտման հարցում իշխանությունների բացահայտ անգործության առթիվ, ինչը ոչ միայն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա կասկածները, այլեւ քաղաքացիների մեջ անպաշտպանվածության զգացում է ծնում։ «Արծիվ» մահապարտների միությունը հայտարարում է՝ – մահապարտները եղել են եւ մնալու են հայրենիքի պաշտպաններ, եւ ոչ ոք՝ անկախ դեմքից ու դիրքից, չի կարող մահապարտներին օգտագործել քաղաքական խաղերում, – իշխանություններից պահանջում ենք վերջ տալ «27»-ի գործի դատավարության խեղկատակությանը եւ բացահայտել իրական կազմակերպիչներին, – պահանջում ենք լուծել ազատամարտիկների աշխատանքի եւ արտոնությունների հարցերը, – ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ տիրող հարկային քաղաքականությունը պատճառ են դառնում զանգվածային արտագաղթի, որը վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը։ Պահանջում ենք՝ հաշվի առնելով ժողովրդի սնանկ վիճակը եւ գործազրկությունը, պետական մակարդակով վերանայել գործող հարկային քաղաքականությունը եւ համապատասխանեցնել ներկա իրավիճակին։ Հաշվի առնելով այդ խնդիրների կարեւորությունը, «Արծիվ» մահապարտների միության անդամները կոչ են անում բոլոր երկրապահներին՝ համախմբվել այս գաղափարների շուրջ՝ ի շահ մեր պետականության եւ այդ պետականության կայացման ճանապարհին նահատակված մեր առաջնորդների հիշատակի։ «Արծիվ» մահապարտների միության թվով 78 անդամներ ք. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել