Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գլխացավանքից» հեռու

Դեկտեմբեր 26,2001 00:00

«Գլխացավանքից» հեռու ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության լուծարման մասին լուրերն արդեն վաղուց կան եւ մեր տվյալներով, այդ փաստի իրականացումն ընդամենը օրերի եւ ժամերի խնդիր է։ Դրանից այլեւս խուսափել հնարավոր չէ։ Մեզ հասած լուրերով, վարչությունն արդեն իսկ նախորդ շաբաթ լուծարվել է, որի մասին չգիտես ինչու պաշտոնական որեւէ հաղորդագրություն չկա։ Ըստ էության, դրա բացակայությունը ոչինչ չի նշանակում, քանի որ միշտ չէ, որ նման հաղորդագրություններ չլինելու հանգամանքը կարող է հերքել կամ հաստատել արդեն առկա փաստը։ Սակայն, որքան էլ ծիծաղելի է, այնուամենայնիվ, ՀՀ սեփականաշնորհման նախարար Դավիթ Վարդանյանը փոշմանել է, որ հիշյալ վարչության ենթակայության տակ գտնվող մամուլի շենքը տեղափոխել է իր նախարարության բալանս եւ մտցրել սեփականաշնորհման ցուցակ։ Նույն աղբյուրները նաեւ չեն բացառում, որ Դ. Վարդանյանը կարող է մամուլի շենքը հետ վերադարձնել Գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության բալանս՝ այն պատճառաբանությամբ, որ մամուլում իր հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներն իրեն բոլորովին «ձեռք չեն տալիս»։ Մամուլի շենքի հետ կապված պատմությունների մեջ Դ. Վարդանյանը չի ուզում ներքաշվել, քանի որ դա, ըստ նախարարի, «գլխացավանք» է, որն էլ անմիջականորեն կապված է հենց մամուլի հետ։ Սակայն այս, այսպես ասած, «մտահոգությունները» Դ. Վարդանյանն արտահայտել է իր «մտերիմների» շրջապատում՝ հուսալով, որ այն շատ արագ կհասնի լրատվամիջոցներին։ Եվ այդպիսով, ըստ նախարարի, վերջիններս գոնե «կխնայեն» իրեն մեղադրանքների չափի մեջ։ Դ. Վարդանյանն անձամբ, իհարկե, չէր կարող իր «մտահոգությունն» արտահայտել լրատվամիջոցներին, քանզի ինքն էլ է տեղյակ, որ այդ վարչությունն այլեւս գոյություն չունի։ Երեկ Դ. Վարդանյանը հանդիպել է լրատվամիջոցների տնօրենների հետ՝ տեղեկացնելու, որ մամուլի շենքի սեփականաշնորհման հարցը ներկայացվի կառավարության հինգշաբթի օրվա նիստին։ Սակայն լրատվամիջոցների կողմից բազմաթիվ խնդիրներ է ներկայացվել, առանց որի շենքը սեփականաշնորհման հանձնել չի էլ լինի։ Եվ քանի դեռ այդ խնդիրները լուծում չունեն, հարցը չի կարող քննարկվել կառավարության առաջիկա նիստում։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել