Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սոցիալիստական Հայաստան» միավորումը, լուրջ մտահոգված լինելով բյուջեի քննարկվելիք նախագծի թե՛8217 ռազ

Դեկտեմբեր 26,2001 00:00

Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավորներին «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, լուրջ մտահոգված լինելով բյուջեի քննարկվելիք նախագծի թե՛8217 ռազմավարական, թե՛8217 քաղաքական, եւ թե՛8217 սոցիալական հետեւանքներով, իր քաղաքական խորհրդի վերջին նիստում որոշում ընդունեց բաց նամակով դիմել Ազգային ժողովին՝ կիսելու համար իր մտահոգությունները ողջամտությունը չկորցրած պատգամավորների հետ: Նախ՝ հարկ ենք համարում նշել, որ այդ բացարձակ վիրտուալ նախագծի հիմքում ընկած է բարոյապես թերի փիլիսոփայություն: Բյուջեն կազմելիս մեր անհագուրդ պաշտոնյաները, լիովին անտեսելով ժողովրդի ճնշող մեծամասնության ծայրաստիճան աղքատությունը, այն, որ բնակչության մոտ 70 տոկոսի կենսամակարդակը 10 անգամ ցածր է կենսապահովման միջին մակարդակից, ամեն կերպ փորձել են իրենց ապրելաոճը համապատասխանեցնել միջազգային բարձր ցուցանիշներին՝ իրենց համար ապահովելով էլ ավելի մեծ թվով շքեղ ծառայողական ավտոմեքենաներ՝ չմոռանալով իրենց ընտանիքների անդամներին, բարձորակ վերանորոգումներ եւ կահավորանք, հաճախակի գործուղումներ եւ աշխարհի շատ այլ բարիքներից օգտվելու հնարավորություններ: Բյուջեի նախագիծը պարունակում է ակնհայտ հակասություններ, որոնք հարցականի տակ են դնում նրա իրատեսությունը: Խոսքերով Հայաստանը հռչակելով բարձր տեխնոլոգիաների երկիր՝ մեր կառավարությունը բյուջեի ծախսային մասի բովանդակությամբ մեզ հավասարեցնում է թերզարգացած պետություններին եւ երկար տարիներով «ապահովում» է Հայաստանի տեղը նրանց շարքում: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել գիտության եւ կրթության համար նախատեսված ծախսերի կրճատումը 1,5 մլրդ դրամով: Առանց գիտության Հայաստանը ապագա չունի եւ այդ փաստի անտեսումը անհանդուրժելի կլիներ անգամ այն դեպքում, եթե ազատված միջոցները ուղղվեին սոցիալական ծանր կացության մեջ գտնվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների վիճակի բարելավմանը: Սակայն կրճատվում են նաեւ սոցիալական ոլորտի հատկացումները՝ առողջապահությունում՝ 2,2 մլրդ, սոցիալական ապահովությունում՝ 1,1 մլրդ: Դրան հակառակ՝ չեն կրճատվելու վարչարարական ծախսերը, իսկ բանկերին հատկացումները ավելանալու են 2 մլրդ դրամով: Մնում է ենթադրել, որ այդ արվում է հավուր պատշաճի ապահովելու համար ԿԲ կառավարիչի $2000 աշխատավարձը եւ կատարելագործելու համար իշխանությունների կողմից դիրքի չարաշահման, այսինքն՝ կոռուպցիայի պետականորեն ամրագրված ձեւերը: 2002 թ. բյուջեն լուրջ կասկածանքի տեղիք է տալիս նաեւ եկամտային մասով, որտեղ 16,5 մլրդ դրամի ավելացումից միայն 4 մլրդ դրամն է ապահովվում տնտեսական աճի շնորհիվ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ մնացած գումարները հայթայթվելու են (ասել է թե՝ քամվելու են) մանր եւ միջին բիզնեսի նկատմամբ հարկային վարչարարությամբ: Այդ է ապացուցում նաեւ այն, որ մեր երկրում հարկային արտոնություններից օգտվում են միայն բիզնեսի որոշ շնաձկները, ինչը խոչնդոտում է միջին խավի ձեւավորումը: Իսկ վերոնշյալի ծանր հետեւանքները Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման առումով, «գաղտնիք» են միայն մեր կույր եւ անբարո իշխանավորների համար: Ներկայիս վարչախումբը աննախադեպ հմտացած է ժողովրդին խորամանկելու գործում, եւ այսօր՝ այդ նույն կասկածելի բյուջեով խոստացվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում 20%-ով, իսկ թոշակառուներին՝ թոշակի չնչին բարձրացում: Մյուս կողմից՝ լռության է մատնվում այն փաստը, որ ՀՀ-ում 3% սղաճի պայմաններում արդեն 5 տարի է, ինչ չի ինդեքսավորվել ո՛չ մեկը, եւ ո՛չ էլ մյուսը: Մենք անթույլատրելի ենք համարում կոռուպցիայի արդիականացված ձեւերը ամրագրող այսպիսի բյուջեի ընդունումը: Աղքատության շեմից ցածր ապրող ժողովուրդ ունեցող եւ սոցիալական կոչմանը հավակնող պետության բյուջեում պետք է կտրուկ նվազեն կառավարական եւ բանկային համակարգի շինությունների անընդմեջ ընթացող վերանորոգումների համար հատկացվող գումարները, պետք է բացառվեն ոչնչով չարդարացված վարչաընտրախավային բարձր աշխատավարձերը: Ավելին՝ պետք է արգելվի եւ քրեորեն հետապնդվի չինովնիկների սանձարձակ շռայլությունը: Պետք է դադարեցվեն բարձրաստիճան այրերի անիմաստ ներկայացուցչական գործուղումները բյուջեի հաշվին` քանի դեռ չեն մարվել աշխատավարձերի պարտքերը: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին՝ միասնական լինել ժողովրդի հետ, մերժել առաջարկվող բյուջեի այն նախագիծը, որով պետությունն ասես պատերազմ է հայտարարում իր ժողովրդին՝ դրանով իսկ անվստահություն հայտնելով ներկայիս անգործունակ եւ ապաշնորհ իշխանություններին: «Սոցիալիստական Հայաստան» միավորում (Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցություն, «Հայրենիք եւ պատիվ» միություն, Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն, Հայաստանի կոմունիստների միություն) եւ Հայաստան Դեմոկրատական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել