Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բուշը վերջիվերջո հայտարարեց 1972թ. հակահրթիռային պաշտպանության պայմանագրից իր երկրի մի

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՊՌՕ ՊՌՕ ԱՄՆ-ի նախագահ Բուշը վերջիվերջո հայտարարեց 1972թ. հակահրթիռային պաշտպանության պայմանագրից իր երկրի միակողմանի դուրս գալու մասին։ Կվտանգի՞ արդյոք այդ քայլը աշխարհի ռազմավարական կայունությունը։ Կվերակենդանացնի՞ ուրվականը սառը պատերազմի, որը Պուտինի ԱՄՆ այցից հետո, թվում էր, պատմություն է դարձել։ Արձագանքները մեծ մասամբ բացասական էին։ Անգամ ԱՄՆ-ի զինակիցները ոչ պաշտոնական մեկնաբանություններում հասկացնել տվեցին, որ Բուշի քայլը համարում են սխալ եւ անզգույշ։ Առավել սպասվող եւ կարեւոր էր, իհարկե, Ռուսաստանի պաշտոնական պատասխանը։ Ծայրահեղ կարծիքներ էին հնչում, որ ԱՄՆ-ը «օգտագործեց» Ռուսաստանին թալիբներին հաղթելու համար, իսկ այժմ հարաբերությունները նորից կվատանան։ Սակայն Պուտինի հանգիստ եւ հավասարակշռված պատասխանը սթափեցրեց եւ հանգստացրեց շատերին։ Ռուսաստանը պատրաստ էր ԱՄՆ-ի քայլին, չի տեսնում սպառնալիք իր ազգային անվտանգությանը եւ գիտե ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հաղթահարման ուղիները։ Միաժամանակ Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը դուրս չի գալիս պայմանագրից եւ ԱՄՆ-ի դուրս գալը շարունակում է համարել սխալ։ ՌԴ-ն չի անելու որեւէ պատասխան քայլ եւ չի ուզում վատացնել ԱՄՆ-ի հետ հաստատված բարյացակամ հարաբերությունները։ Վերջապես ի՞նչ է կորցնում Ռուսաստանը։ ԱՄՆ-ի պաշտպանական համակարգը, Իգոր Սերգեեւի խոսքերով, կարող է իրականություն դառնալ միայն 10-15 տարի հետո (իհարկե, հաջողության դեպքում)։ Եթե միաժամանակ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, ինչպես եւ պլանավորվում է, կտրուկ կրճատեն ռազմավարական հրթիռների քանակը, ապա ՌԴ-ն կունենա բավարար գումարներ եւ ժամանակ՝ հակահրթիռային պաշտպանության դեմն առնելու համար։ Ի պատասխան Ռուսաստանի զուսպ արձագանքին, ԱՄՆ-ը կօգնի նրան տնտեսական հարցերում եւ կնպաստի Առեւտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելուն։ Ռուսաստանը նաեւ կարող է իրեն ավելի ազատ զգալ միջազգային այլ հարցերում (օրինակ՝ Իրանի հետ կապված)։ Իրավիճակը պատկերավոր ներկայացրեց Պետդումայի փոխնախագահ, փորձառու դիվանագետ Լուկինը. «Եթե շատ հարուստ են, թող փորձեն։ ԱՄՆ-ը երիտասարդ երկիր է, իսկ երիտասարդներն ուզում են սովորել սեփական սխալների վրա»։ Հնարավոր է՝ մտքում ավելացրեց ռուսական հայտնի ասացվածքը. «ԺՈռ ՊցՐՈՍց ՊՏՐՏչց- Տվ րՈՎ րպոպ Քպ254 րսՏՎՌՑ»։ Իսկապես, իսկ ԱՄՆ-ին ինչո՞ւ է հարկավոր այս ամենը։ Մի՞թե Բուշը չի հասկանում, որ համակարգը կարող է տեխնիկապես չստացվել եւ որ Ռուսաստանը ի վիճակի է հակաթույն գտնել։ Եվգենի Պրիմակովը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է անհրաժեշտ պայմանագրից դուրս գալը, երբ ԱՄՆ-ի բոլոր փորձարկումները (որից երեքը՝ վեցից, անհաջող էին) դեռ տեղավորվում են պայմանագրի շրջանակներում։ 1. Բուշն, իհարկե, ամեն ինչ հասկանում է, բայց պետք է կատարի նախընտրական խոստումը ժողովրդի առջեւ։ 2. Ժողովրդից առավել կարեւոր է խոստումը, որն ինքը տվել է ֆինանսավորող խոշոր կորպորացիաներին, որոնք պետք է հսկայական պետպատվերներ ստանան։ 3. Պաշտպանական համակարգի ստեղծումը կխթանի ԱՄՆ-ի գիտության, արդյունաբերության եւ ամբողջ տնտեսության առաջընթացը։ 4. 10-15 տարի հետո Բուշն էլ նախագահ չի լինի։ Ստացվում է, որ ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը կունենան իրենց դիվիդենտները։ Մնում է հետեւել, որ միջուկային զենքին տիրապետող այլ երկրները չփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից՝ սեփական ռազմական հզորությունը կտրուկ ավելացնելու նպատակով։ Առաջին հերթին պետք է լրացնել իրավական վակուումը նոր պայմանագրի ստորագրմամբ։ Եվ, անկասկած, դա կիրագործվի մոտակա ամիսներին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել