Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասակ առնելով՝ մարդ դառնում է առավել զգայուն եւ ավելի մեծ ուշադրություն ու խնամք պահանջում իր նկատմա

Դեկտեմբեր 22,2001 00:00

Օգնիր ուրախությամբ Հասակ առնելով՝ մարդ դառնում է առավել զգայուն եւ ավելի մեծ ուշադրություն ու խնամք պահանջում իր նկատմամբ։ Հայ ավետարանչական ընկերակցությունը (ՀԱԸ) ցանկանալով մի փոքր մեղմել ծերերի հոգսերը եւ լավագույնս կազմակերպել նրանց սպասարկման ծառայությունները, վերջին ամիսներին ստանձնել էր ՀՀ սոցապ նախարարության Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի (ծերանոց) լվացքատան եւ ցնցուղարանի կապիտալ վերանորոգման եւ ամերիկյան արտադրության նոր սարքավորումների (լվացող եւ չորացնող մեքենաներ) ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների հովանավորությունը։ Օրերս տեղի ունեցավ ծերանոցի այս երկու ծառայությունների շահագործման հանդիսավոր արարողությունը։ Թիվ 1 տուն-ինտերնատի աշխատողները գոհունակություն հայտնեցին ՀԱԸ-ին՝ իրենց նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար եւ պատրաստակամություն՝ իրենցից կախված ամեն բան անել ծերերի խնամքը լավագույն ձեւով կազմակերպելու համար։ – Ես մեր կոլեկտիվի եւ 230 ծերերի անունից շնորհակալություն եմ հայտնում ՀԱԸ-ին՝ մեր նկատմամբ ցուցաբերվող մշտական աջակցության եւ գործնական օգնության համար,- ասաց թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը։- Ես կարող եմ վստահորեն ասել, որ ՀԱԸ-ն միակ կազմակերպությունն է, որ մշտապես կանգնած է մեր կողքին եւ պատրաստակամորեն օգնում է ծերանոցի խնդիրների լուծմանը։ Առանձնակի ուզում եմ նշել ՀԱԸ-ի գերմանուհի աշխատակից, հայախոս Հաննա Քրիստեննի մշտական հոգատարությունը եւ խնամքը ծերերի նկատմամբ, որը քրիստոնեական սիրո վառ դրսեւորում է։ Տնօրենի շնորհակալական խոսքին հետեւեց քույր Հաննայի ուրախության եւ սիրո արտահայտությունը ծերերի հանդեպ։ Բացման արարողությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ ՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերապատվելի Ռընե Լեւոնյանը։ Նա ՀԱԸ-ի անունից շնորհավորեց թիվ 1 տուն-ինտերնատի կոլեկտիվին նոր լվացքատան եւ ցնցուղարանի շահագործման առիթով եւ խոստացավ այսուհետ եւս օգտակար լինել ծերանոցին։ Վերջում նշենք, որ այս ծրագրի իրականացմանը աջակցեցին ՀԱԸ-ի հոլանդացի բարեկամները, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Հայ ավետարանչական ընկերակցության մամուլի բաժին R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել