Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստվերային տնտեսությունը ուղղակիորեն կապված է առաջին երկուսի (դոլարիզացիայի եւ կանխիկ շրջանառության)

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՍՏՎԵՐՆ ԱՓԻ ՄԵՋ Ստվերային տնտեսությունը ուղղակիորեն կապված է առաջին երկուսի (դոլարիզացիայի եւ կանխիկ շրջանառության) հետ։ Այսուհետեւ շատ բարդ է նման պայմաններում հետեւել կապիտալի կամ այլ ֆինանսական շարժը։ Ըստ պրն Եղիազարյանի, «փողերի լվացման» խնդիրը հայաստանյան տարբերակով կարելի է բաժանել 2 մասի՝ Հայաստանը որպես դրսից եկած կրիմինալ փողերի հանգրվան եւ ներքին պրոբլեմներ։ Առաջին մասով, ըստ նրա, առանձնապես վտանգ չկա՝ Կենտրոնական բանկը ունի բավարար լծակներ եւ ինֆորմացիա՝ խոչընդոտելու դրսից եկած «կեղտոտ» փողերը։ Շատ ավելի քիչ լավատեսություն կա ներքին խնդիրների վերաբերյալ։ Օրինակ, «հարկերից խուսափելու խնդիրը սկզբունքորեն անլուծելի է, որովհետեւ չկա հայտարարագրման ընդհանուր համակարգ (պահանջվում է 3-5 տարի)»։ Խոսում են վաղուց, բայց մինչ այսօր «ոչինչ չի արվել»… Հաշվի առնելով նաեւ դոլարիզացիան եւ ստվերային տնտեսությունը, այնուամենայնիվ ի՞նչ կարող է այսօր առաջարկել Հայաստանը «փողերի լվացման», կրիմինալ փողերի ներթափանցման (բանկային համակարգ) դեմ։ Ներքին խնդիրների կտրվածքով հիմնականը, ըստ պրն Եղիազարյանի, այն է, որ շատ դժվար է տարբերել զանազան տիպի կանխիկ շրջանառության արդյունքում գոյացած փողերի, այսպես ասած, «անմեղ» ստվերայինից մինչեւ ուղղակի կրիմինալ փողերի լվացումը… Երկրի ներքին օրենսդրությունը չի զանազանում դրանք, հետեւաբար, այդ զանազանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ մարդիկ բռնվել են իրավապահ մարմինների կողմից։ Այս առումով պրն Եղիազարյանը առաջարկեց պարզապես հանցագործությունների դասակարգում անել՝ որ դեպքում բանկի աշխատակիցը, ասենք, կարող է կասկած ունենալ բերված փողի նկատմամբ։ Եվ, վերջապես, հարկավոր է ունենալ մեկ լիազորված մարմին, որը ստանում եւ վերլուծում է տեղեկատվություն՝ որոշակի ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Կրիմինալի դեպքում այն հայտնվում է իրավապահ մարմիններին։ Պետք չէ նոր մարմին ստեղծել. այդ լիազորությունները կարելի է դնել ԿԲ-ի վրա, գտնում է Ա. Եղիազարյանը։ Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքին, ապա այն պետք է մնա ներկա վիճակով, հակառակ դեպքում, բանկեր փող չի մտնի եւ, հետեւաբար, էլ ավելի կմեծանան «ստվերն» ու կոռուպցիան։ Մեծ փողերի բուրմունքը ԺպվՖչՌ վպ տՈւվցՑ։ Հայտնի այս կարգախոսը սեպտեմբերի 11-ից հետո կարծես վերջնականապես եւ կտրուկ վերանայվեց։ Այլ հարց է, որ դժվար թե նույն այսօրվա զարգացած երկրների տնտեսության հիմքում միայն եւ միայն «ճիշտ» փողերն են։ Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր այսօրվա մեծ կապիտալների, մեծ փողերի հիմքում… Ինչեւիցե, այսպես ասած, կրիմինալ փողերի լվացման «լավ» արդյունքի իմաստով ուշ է՝ «գնացքն» արդեն գնացել է, իսկ «վատ» տարբերակը ավելի շատ պայմանավորվում է ոչ թե կրիմինալ փողերի առկայությամբ, այլ դրանց գոյության պատճառներով, որոնք շատ ավելի բազմաբնույթ են, քան ավանդականները։ Այս առումով դժվար է չհամաձայնել սեմինարում հնչած այն կարծիքին, որ ներկա պայմաններում Հայաստանի պարտավորությունների մասին խոսակցությունը («փողերի լվացման» դեմ պայքարում) մի քիչ վիրտուալ իրականությունից է… Ի՞նչ միջազգային պարտավորություններ, երբ դեռ մեր սեփական պրոբլեմները չենք լուծել… Ով ինչ եկամուտ ունի, որտեղից սրան այդ միլիոնները, վճարում է, թե ոչ՝ հարկերը եւ ինչ չափով, ով ում «կրիշան» է, ինչ ֆինանսական հոսքեր են դուրս գալիս երկրից, ովքեր են դրանց տերերը եւ այլն… Ճիշտ են ե՛ւ դատախազությունը, ե՛ւ բանկերը։ Բայց ճիշտ են էլի վիրտուալ հարթության մեջ՝ ոչ մեկը չի կարող այսօր երաշխավորել, որ իրավապահ մարմիններում կբացառվեն այն դեպքերը, երբ բանկային գաղտնիքի որոշակի թուլացումը չի օգտագործվի ոչ պատշաճ, որ դատարանները հիմնականում «ճշտով» են շարժվում, այլ ոչ թե «վերեւների» թելադրանքով կամ էլ առանձին անձանց շահերով… Եվ, իհարկե, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ միշտ «ճշտով» են շարժվում նույն ԿԲ-ն կամ էլ յուրաքանչյուր բանկ։ Հերիք է ասել, որ փակ համակարգ է… Եվ վերջապես՝ ունի՞ արդյոք ԿԲ-ն այն բոլոր հնարավորություններն ու լծակները ստույգ եւ լիարժեք ինֆորմացիա ունենալու համար։ Ըստ դատախազության տվյալների, կան համենայնդեպս դեպքեր, երբ ԿԲ-ն իր արդարացի կասկածը չի կարողացել հիմնավորել եւ մերժված (ԿԲ-ի կողմից լիցենզիա չտրամադրված) անձինք կարողացել են դատական կարգով իրենց հարցերը լուծել… Ամեն մեկը իր շահն ունի, այդ թվում՝ գերատեսչական։ Պարզվում է, որ ստվերային տնտեսությանը զուգահեռ, կա նաեւ այսօր ստվերային «օրենսդրության» համակարգ, երբ շատ գերատեսչություններ (եւ ուժային, եւ յուրաքանչյուր) զանազան ակտեր են ընդունում, միաժամանակ խուսափելով այն ներկայացնել արդարադատության նախարարություն՝ գրանցման համար։ Ամեն մի քիչ թե շատ խոշոր բիզնես իր «տանիքն» ունի՝ սա այսօր ամենալուրջ խնդիրներից է (ինչը հաստատեց սեմինարին ներկա հարկային գերատեսչության ներկայացուցիչը)։ Գուցե հենց այս «տանիքի» գործոնն է որոշիչը այդքան մեծ չափի «ստվերի», այլ ոչ թե «անտանիքավորների» խուսափումը հարկերից։ Կարճ ասած, Հայաստանն այսօր բավականին լայն հնարավորություններ է ներկայացնում յուրաքանչյուր «կեղտոտ» փողերի լվացման համար՝ կլինի դա դրսի, թե ներսի։ Ընդհուպ ձյունաճերմակ մաքրության… Շատ «գուցե»-ներ կան, բայց մեկն է հուսադրիչ՝ գուցե միջազգային հանրությունը, որին մենք անդամակցել ենք, կստիպի կարգավորել հարցերը։ Եվ գուցե ինչ-որ տեղաշարժ լինի, թեկուզ եւ ուշ… ՎԱԳԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել