Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանյան պետական բուհերից մեկի՝ պոլիտեխնիկ ինստիտուտի մի դասախոս օրերս անհանգստություն հայտնեց ուսա

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԼՈԳ Երեւանյան պետական բուհերից մեկի՝ պոլիտեխնիկ ինստիտուտի մի դասախոս օրերս անհանգստություն հայտնեց ուսանողության շրջանում բուն դրած վտանգի մասին։ Պարզվում է՝ ինստիտուտ ընդունված տղան անմիջապես բախվում է համակուրսեցի այն տղաների հետ, որոնք մինչ ինստիտուտը ծառայել են բանակում։ Բանակն իրենց համար պատերազմ գնալու պես բան է, որից հետո հերոսացած են զգում։ Բանակ չգնացածների նկատմամբ, այսինքն՝ ովքեր դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ են ընդունվել, ճնշումներ են սկսվում՝ ֆիզիկական եւ բարոյական։ Բանակ գնացած «հերոսները» հեղինակություն են երեւակայում եւ փորձում մյուսներին իրենց ենթարկեցնել։ Սա դեռ քիչ է, «նալոգ» են վերցնում։ Շատ ուսանողների վրա նման փուչ «հեղինակությունները» տարբեր չափերի նալոգներ են դնում (ամսական կամ օրական)՝ 500-3000 դրամի, երբեմն նաեւ ավելի չափով։ «Նալոգներից» խուսափումը կարող է վերաճել ֆիզիկական կոշտ բախումների, այդ իսկ պատճառով բանակում չծառայած կողմի մեծ մասը ստիպված հաշտվում է ստեղծված իրականության հետ։ Փաստորեն, դասախոսական կազմն էլ քաջատեղյակ է այս ամենին, սակայն չի կարող որեւէ քայլ ձեռնարկել։ Դասախոսները նաեւ գիտեն, որ շատ ուսանողներ, թոշակը ստանալուն պես, շտապում են «նալոգը» վճարել։ Մեզ այս ամենը պատմող դասախոսն ուրախությամբ նաեւ նշեց մի նկատառում։ Բնականաբար, «նալոգ» հավաքող-բանակում ծառայած ուսանողների մտավոր եւ կրթական մակարդակը բավական ցածր է։ Մի քանի կուրսերում, որտեղ կան կարդացած, խելացի տղա ուսանողներ, իրենց մտավոր զարգացածությամբ ստիպում են «նալոգ» հավաքողներին հարգանքով խոսել եւ չկիրառել իրենց բանակում սովորած կոշտ քայլերը՝ դիմելով ձեռքերին, ոտքերին եւ գռեհիկ բառապաշարին։ Ա. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել