Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 12-ի իմ հրապարակումից հետո («Հանգուցյալը՝ դիմումատու») բազմաթիվ արձագանքներ եղան։

Դեկտեմբեր 22,2001 00:00

Ինչպես վարվել հանգուցյալների հետ Դեկտեմբերի 12-ի իմ հրապարակումից հետո («Հանգուցյալը՝ դիմումատու») բազմաթիվ արձագանքներ եղան։ Շարքային քաղաքացիներն իրար էին անցել, թե նախագահական եւ ԱԺ ընտրություններն են մոտեցել եւ որ հանգուցյալներն էլ (նախորդ հանցավոր ռեժիմի) պատրաստվում են իրենց քվեներով «տեղավորվել» հիմա էլ փայտե մեկ այլ տուփում։ Ներվայիններն իրենց աչքերն էին փակել։ Իսկ շարքային պաշտոնյաներն էլ անհարմար վիճակում հայտնվեցին. իբր իրենց գործը քիչ էր (ողջերի հետ նստել-ելնել), հիմա էլ հանգուցյալների դիմում-նամակներին պատասխանելը։ Բայց մենք ի՞նչ անենք։ Հմայակ Այվազյանն իր մահկանացուն էր կնքել 2 տարի առաջ, սակայն «Առավոտում» եղած փաստաթղթերով էլ պարզվում է, որ նա դիմումներ է ուղարկել եւ ստացել դրանց պատասխանները (այս օրերին) Շենգավիթի թաղապետից եւ անշարժ գույքի կադաստրից։ Ի դեպ, հանգուցյալն այդ իմաստով շատերի նախանձն էր շարժել. նրան պատասխանում էին բարեխղճորեն, իսկ ոտք ու ձեռք ունեցող, քայլող-շարժվող, ողջ քաղաքացիների դիմումներին բանի տեղ չէին դնում… Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը հրապարակման հաջորդ օրը «Առավոտին» պատասխանել էր. «Թաղապետարանում 26.11.01թ. մուտքագրվել է Հ. Այվազյանի անվամբ (Մայիսի 9-ի փողոց, 4/1 շենք, բն. 9) դիմում եւ սահմանված կարգով, թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի ստորագրությամբ տրվել է միանգամայն ստույգ փաստեր պարունակող պատասխան-տեղեկանք։ Նամակները, դիմումները եւ բողոքները քաղաքացիները ներկայացնում են անձամբ, միջնորդավորված կամ փոստային ծառայությունների միջոցով։ Նույն կերպ տրվում է դիմումի պատասխանը, քանի որ օրենքը չի պարտադրում ստուգել, պարզել դիմումատուի կամ պատասխանը հայցողի ինքնությունը։ Ավելին, արխիվային ծառայության տեղեկանքում չի կարեւորվում բնակարանի բնակիչների ողջ կամ մահացած լինելը, քանի որ փաստվում է միայն սեփականաշնորհման պահին (տվյալ դեպքում՝ 1991թ.) բնակիչների կազմը։ Տվյալ դեպքում դիմումը տվել եւ տեղեկանքն ստացել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի պետ Լ. Անտոնյանի ներկայացուցիչը։ Թե ինչ նպատակ է հետապնդել կադաստրի աշխատողը, շահարկելով Հ. Այվազյանի անունը, հայտնի չէ նույնիսկ հիշյալ դիմումից անտեղյակ վերոգրյալ հասցեի բնակիչներին։ Պարզ է սակայն, որ տեղեկանքը տրվել է Լ. Անտոնյանի անձը հաշվի առնելով, նրան վստահելով։ Հոդվածում արծարծված հարցն, իրոք, արդիական է եւ պահանջում է օրենսդրական կարգավորում։ Իսկ մինչ այդ, տեղական ինքնակառավարման մարմինները (եւ ոչ միայն նրանք) պետք է պատրաստ լինեն դիմակայելու լրատվամիջոցների նման հրապարակումներին»։ Մենք տպագրում ենք Հմայակ Այվազյանին ուղղված Շենգավիթի թաղապետարանի պատասխանը։ Հետո՝ հանգուցյալի մահվան վկայականը։ Նրա դիմումը։ «Օրենքը չի պարտադրում ստուգել, պարզել դիմումատուի կամ պատասխանը հայցողի ինքնությունը», ասվում է թաղապետի գրության մեջ։ Թարսի նման խմբագրության «անօրեն» գործունեության արդյունքում պարզվեց այս ամենը։ Միայն մի պրոբլեմ ունեմ ես. ինչպես հանգուցյալին հասցնեմ թե կադաստրի, թե թաղապետի պատասխանները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել