Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ» ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿՀԱՍՑՆԻ ՄԵՐ ԿԻՆՈՆ…

Դեկտեմբեր 21,2001 00:00

«ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ» ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿՀԱՍՑՆԻ ՄԵՐ ԿԻՆՈՆ… «Մանկուց երազել եմ խաղալ ֆիլմում, անպայման կարատեին վերաբերող մարտաֆիլմում եւ ամեն ինչ արել եմ երազանքս իրականացնելու համար»։ Այս երազող երիտասարդը Գոռ Վարդանյանն է՝ մեր Վանդամը կամ էլ Չակ Նորիսը, որը իր երազանքը իրականացնելուց առաջ չի էլ մտածել՝ ինքը ինչ-որ կապ ունի՞ կինոյի հետ, թե՞ ոչ։ Այսինքն, նա այդքան էլ մեղավոր չէ, մանկության երազանք է, հնարավորություն է ունեցել՝ իրականացրել է։ Իսկ ի դժբախտություն մեզ, այդ հնարավորությունը երազող երիտասարդին են ընձեռել ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիան եւ «Երեւան-վիդեո» ստուդիան։ Եթե հնարավոր լիներ, կնշեի գոնե ֆիլմի սյուժեն, բայց սյուժե էլ չկա։ Ֆիլմում կան շատ բացասական կերպարներ, որոնք անընդհատ ծիծաղում են։ Գոռին երեւի դուր չի գալիս այդ ծիծաղը ու նա աջ ու ձախ ջարդելով գնում է։ Այս ամենին գումարած փողոցային ժարգոնը, ամերիկյան մարտաֆիլմերից վերցրած «էֆեկտները» ու հնդկական ֆիլմերից փոխառած բավական հուզիչ ելույթները։ Ի դեպ, սա դեռ քիչ չէ, «աչքներս լույս», նկարահանվում է նաեւ մի նոր ֆիլմ՝ «Ընտրություն» վերնագրով (գլխավոր դերում՝ Գոռ Վարդանյան)։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել