Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՅՆՇՏԵՅՆՆ ԷԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՂԵԼ…

Դեկտեմբեր 20,2001 00:00

ԷՅՆՇՏԵՅՆՆ ԷԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՂԵԼ… ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի գերագույն հանձնակատարը Հայաստանում է 1992 թվականից։ Կազմակերպության գործունեության առանցքում եղել է Ադրբեջանից բռնագաղթվածների հիմնախնդիրը, որը գլխավորապես լուծվել եւ լուծվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ։ Վերջին շրջանում գրասենյակն իրականացնում է համալիր ծրագրեր՝ ուղղված փախստականների ինտեգրացմանը։ Դրանցից հատկապես կարեւորներն են բնակարանային, զբաղվածության խնդիրները, առողջապահական ոլորտի անմատչելիությունը եւ մշակութային ինտեգրացիան։ Այս խնդիրների լուծման համար տեւական ժամանակ է պետք, հարկավոր են նաեւ մեծ ռեսուրսներ։ Գիտակցելով հարցի կարեւորությունը, գրասենյակը համագործակցում է նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ, որոնցից, ինչպես ֆորումի ժամանակ նշեց գրասենյակի ներկայացուցիչ Լլոյդ Դեյկին, առավել ակտիվ աշխատանքներ է կատարում «Արեգ-73» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիան։ Գործելով «ցանկացած մարդ կարող է դառնալ փախստական եւ յուրաքանչյուրը կարող է իր իսկական արժեքները ներդնել այս հասարակությունում» սկզբունքով, երիտասարդ կազմակերպիչները հուսալքված երիտասարդներին են փոխանցում իրենց ոգեւորությունը, լավատեսությունը։ Թե որքանով է դա հաջողվում իրականացնել, դժվարացան պատասխանել անգամ իրենք՝ կազմակերպիչները։ Իսկ թե այսօր կա՞ն արդյոք համապատասխան նախապայմաններ, մեր փոխարեն պատասխանում է արտագաղթի աղաղակող ցուցանիշը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել