Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՑՑԵ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

Դեկտեմբեր 20,2001 00:00

ԿԵՑՑԵ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» Ում մտքով կանցներ, որ այդքան վատ որակի հեռախոսակապ ապահովող «ԱրմենՏելը» բիզնեսի նոր հնարավորություն կտա մի մարդու, որի անուն-ազգանունը եւ գործունեության վայրը, հասկանալի պատճառներով, չենք նշում։ Օրերս հեռավոր հայրենի գյուղից վերադարձած ծանոթուհիս պատմում էր, որ իրենց համագյուղացի միսթր X-ը, վաճառելով ունեցած-չունեցածը (հավ, խոզ, կով եւ այլն) ձեռք է բերել հեղինակավոր ֆիրմայի բջջային հեռախոս։ «ԱրմենՏելի» հնարամիտ բաժանորդը, գյուղացիների խոսքերով, գյուղում միակ հեռախոսակապի միջոցն է, որ քիչ թե շատ փորձում է կապ հաստատել մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ապրող հարազատների հետ։ Գյուղում «քայլող հեռախոս» մականունը կրող մարդն իր «դավթարում» մեկ առ մեկ ջանասիրաբար գրանցել է բոլոր համագյուղացիների անուն-ազգանունները եւ հասցեները։ Ընդունելով հերթական պատվերը, տղամարդու հաճելի ձայնը հեռախոսի այն կողմից խնդրում է պատվիրատուին տասը րոպե անց կրկին զանգել, իսկ ինքը հաշված րոպեների ընթացքում սլանում է համապատասխան հասցեով։ Գյուղամիջում կանգնածները մեկ էլ կտեսնեն հեռախոսատերը հեծանիվով այնինչի տուն է գնում։ Դա նրանց համար սովորական երեւույթ է դարձել։ Իսկ հասցեատերն էլ տեսնելով անսպասելի հայտնված «բջջայինին», հազար ու մի բան է մտքով անցկացնում. «Տեսնես ո՞վ է, զանգը ո՞ր տեղից, ո՞ր էրեխից է, հո վատ բան չի՞ պատահել կամ… Էս թարս ժամանակ ձեռքս էլ փող չկա, տեսնես ինչքա՞ն կվճարեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել