Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիվերպուլի»

Դեկտեմբեր 20,2001 00:00

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ»՝ ՄԱՅՔԼ ՕՈՒԵՆԻՆ «Լիվերպուլի» եւ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մայքլ Օուենը «France Football» հանդեսի կազմակերպած ավանդական հարցման արդյունքով անվանվել է 2001թ. Եվրոպայի թիվ մեկ ֆուտբոլիստ եւ արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին։ Այս պարգեւը վերջին անգամ անգլիացի ֆուտբոլիստի է հանձնվել 1979թ. (Քեւին Քիգան), երբ Օուենը նոր էր ծնվել։ 22-ամյա Օուենը «Լիվերպուլին» բերեց ակումբի պատմության մեջ առաջին «Ոսկե գնդակը»։ Քիգանը նույնպես խաղացել է այս թիմում, սակայն 1978 եւ 1979թթ. լավագույն է ճանաչվել, երբ արդեն կրում էր «Համբուրգի» համազգեստը։ Օուենին Եվրոպայում լավագույնը ճանաչելու հարցում, անշուշտ, վճռական դեր է խաղացել նրա հեթ-տրիկը Գերմանայի դարպասին, որն էլ Անգլիայի առջեւ ճանապարհ բացեց դեպի աշխարհի առաջնություն։ Հատկանշական է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ հռչակված Լուիշ Ֆիգուն այս մրցույթում զբաղեցրել է միայն 6-րդ տեղը եւ Օուենից երեք անգամ պակաս ձայն է ստացել։ Ահա քվեարկության արդյունքները. 1. Մայքլ Օուեն (Անգլիա), «Լիվերպուլ»՝ 176 2. Ռաուլ (Իսպանիա), «Ռեալ»՝ 140 3. Օլիվեր Կան (Գերմանիա)՝ 114 4. Դեւիդ Բեքհեմ (Անգլիա), ՄՅՈՒ՝ 102 5. Ֆրանչեսկո Տոտտի (Իտալիա), «Ռոմա»՝ 57 6. Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա)՝ «Ռեալ»՝ 56 7. Ռիվալդո (Բրազիլիա), «Բարսելոն»՝ 20 8. Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա), «Միլան»՝ 18 9. Տյերի Անրի (Ֆրանսիա), «Արսենալ»՝ 14 10. Զինեդին Զիդան (Ֆրանսիա), «Ռեալ»՝ 14 «Լիվերպուլը» տարավ բոլոր պարգեւները «World Soccer» հանդեսն անվանել է տարվա լավագույն թիմը, լավագույն մարզչին եւ լավագույն ֆուտբոլիստին, տեղեկացնում է «Reuters» գործակալությունը։ Աշխարհում ամենահեղինակավոր հանդեսներից այս մեկի բոլոր երեք կոչումները շնորհվել է Անգլիայի պրեմիեր լիգայի «Լիվերպուլ» թիմին։ Այսպես, Մայքլ Օուենը դարձել է առաջին անգլիացին, որին տրվել է «World Soccer»-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը։ Ժերար Ուլյեն ճանաչվել է որպես 2001թ. աշխարհի թիվ մեկ մարզիչ, իսկ նրա սաների կոլեկտիվը՝ որպես լավագույն թիմ։ Հանդեսի ընթերցողների ձայների ամփոփումը այսպիսին է. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մայքլ Օուեն («Լիվերպուլ»)՝ 30,72% Աշխարհի լավագույն մարզիչը Ժերար Ուլյե («Լիվերպուլ»)՝ 28,35 Աշխարհի լավագույն ակումբը «Լիվերպուլ»՝ 26,35 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել