Լրահոս
Օրվա լրահոսը

«Դյունա» ՍՊԸ-ի հարցը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կոլեգիայում լսվել է առանց մեզ տեղյակ պահելո

Դեկտեմբեր 20,2001 00:00

Ավտոկայարանը՝ առկա՞խ «Դյունա» ՍՊԸ-ի հարցը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կոլեգիայում լսվել է առանց մեզ տեղյակ պահելու, ինչպես նաեւ գոնե բարի չեն եղել մեզ ծանոթացնելու կոլեգիայի նախագծին եւ ոչ էլ ինչ-որ գրություն ենք ստացել։ Որից հետո մենք ցանկացել ենք, որպեսզի նախարարը մեզ ընդունի, լսի, սակայն՝ անարդյունք, կտրականապես մերժում ենք ստացել։ Դրանից առաջ մենք 2 անգամ դիմել ենք նախարարի առաջի տեղակալ պրն Բեգլարյանին՝ խնդրանքով, որպեսզի նախարարությունում քննարկվի «Դյունա» ՍՊԸ-ի արենդավճարների հարցը, սակայն նորից՝ անարդյունք։ Աբովյանի ավտոկայարանը 2 տարի առաջ վարձակալվել է չափազանց անմխիթար վիճակում, քանդված, ջարդված ապակիներով, շուրջ տասը տարի չաշխատած։ Այսօր մեզանից պահանջում են այն ամիսների արենդավճարը, երբ ավտոկայարանի աշխատանքները պարալիզվել էր այն բանից հետո, երբ ս. թ. հունվարի կեսերին «Հայավտոկայարան» ՊՓԲԸ-ի տնօրինության կողմից չեղյալ համարվեցին միակողմանիորեն շուրջ 14 փոխադրողների հետ կնքված եռակողմ պայմանագրերը։ Ի դեպ, նշեմ, որ չեղյալ համարված գրությունները գտնվում էին տրանսպորտի եւ կապի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ պրն Վ. Ասատրյանի մոտ, որը եւ հանձնել է «Հայավտոկայարան» ՊՓԲԸ-ի տնօրինությանը, որտեղից էլ անհետացել են այդ գրությունները։ Հարկ է նշել, որ տարիներ շարունակ Աբովյանի շենքերի բակերից, ռեստորանների դիմացից անօրինական շահագործվել են Աբովյանից դուրս եկող բոլոր երթուղիների մեքենաները, սակայն այսօր, ի շնորհիվ ավտոկայարանի, մեքենաները ընդգրկվել են մի տեղ, այսինքն իրենց չվերթները իրականացնում են ավտոկայարանից։ Մենք կցանկանայինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցներին՝ հետաքրքրվեին, թե 10 տարիների ընթացքում, քանի դեռ ավտոկայարանը չէր գործում, ինչքան գումար է մուծվել «Հայավտոկայարան» ՊՓԲԸ եւ ինչքան վնաս է հասցվել հանրապետությանը։ Այսօր արդեն շնորհիվ «Դյունա» ՍՊԸ-ի, «Հայավտոկայարան» է մուծվում ամսական մոտ 500-600 հազար դրամ։ Սակայն տրանսպորտի եւ կապի նախարարության որոշմամբ չեղյալ համարվելով «Հայավտոկայարանի» եւ Աբովյանի ավտոկայարանի միջեւ եղած պայմանագիրը, դարձյալ շարունակվում է 2 տարի առաջվա պատկերը, այսինքն, մեքենաները երթուղիներում շահագործվում են Աբովյանի ծննդատան սարի դոշից։ «Դյունա» ՍՊԸ-ի ղեկավարությունը ս.թ. սեպտեմբերին գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, վերլուծության ենթարկելով Աբովյան քաղաքի տրանսպորտի գործունեությունը, «թե ինչքան գումար մենք կարող ենք մուծել պետբյուջե եւ տրանսպորտի ու կապի նախարարությունը փոխանակ ողջուներ մեզ, ավելի խանգարեց մեր աշխատանքներին»։ Մենք կխնդրեինք ՀՀ նախագահի վերահսկողության վարչությանը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի վերահսկողության վարչությանը մեր հարցերին պարզաբանում տալու, ինչպես նաեւ մեր հարցադրման ճշտության իսկությունը ապացուցելու համար ընդունեն մեր հրավերը Աբովյան եւ ականատես լինեն ծննդատան սարի դոշից Աբովյան-Երեւան երթուղիներում անօրինական շահագործվող մեքենաների չվերթների իրականացմանը։ Հարկ է նշել նաեւ, որ մենք բազմաթիվ գրություններով տեղյակ ենք պահել «Հայավտոկայարան» ՊՓԲԸ-ին, որ մրցույթին մասնակցած ՍՊԸ-ները 100-150 դրամի փոխարեն գանձում են 200 դրամ ուղեվարձ։ Այս բոլորի մասին քաջ տեղյակ են եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի աշխատակիցները, եւ «Հայավտոկայարան» ՊՓԲԸ-ն։ Վերջերս ՀՀ նախագահի մամլո ասուլիսում նշվեց, որ հանրապետությունում պետք է զարգացվի փոքր եւ միջին բիզնեսը, որ նա ուշի ուշով հետեւում է կառավարության բոլոր որոշումներին, որոնք չպետք է խանգարեն փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, սակայն այսօր տրանսպորտի եւ կապի նախարարությունը փոխանակ օժանդակելու «Դյունա» ՍՊԸ-ին՝ զարգացնելու իր աշխատանքը, ընդհակառակը, խոչընդոտում է այն։ Զարմանալին այն է, որ այս բոլորի մասին քաջ տեղյակ են բոլորը, սակայն նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Աբովյան քաղաքում կոռուպցիան զարգացնելու համար, սարի դոշերում տեղեր հատկացնելով «գծի տերերին»։ Շ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Դյունա» ՍՊԸ տնօրեն Մեր կանխատեսմամբ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ղեկավարությունը ամեն ինչ կանի ս.թ. դեկտեմբերի 26-ին տնտեսական դատարանում տեղի ունենալիք դատական պրոցեսը իրենց օգտին ավարտելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել