Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Դեկտեմբեր 19,2001 00:00

ԲԱՆՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Երեկ բանտային հիվանդանոց այցելեցին Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանը եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը։ Նրանք հանդիպեցին հիվանդ դատապարտյալների հետ։ «Վերսուս» ստուդիան Ամանորի անակնկալ էր պատրաստել դատապարտյալների համար՝ նրանց հեռուստացույց, գրքեր եւ թերթեր նվիրելով։ Դատապարտյալներից Վրեժ Վարդանյանը (ի դեպ, սպիդակիր, որի մասին «Առավոտն» անդրադարձել է) շնորհակալություն հայտնեց անակնկալի համար, ինչպես նաեւ «Առավոտին»՝ «սպիդակիր դատապարտյալների պրոբլեմն առաջ քաշելու համար»։ Դատապարտյալ Արայիկ Գեւորգյանը իր շնորհակալությունը հայտնեց բանաստեղծությամբ (հուզվեցինք բոլորս). «Անբախտ կյանքն է գրել Թաթը, Գրեցի բռնված վախտը։ Աջ ձեռքից վիրավոր տղան Ձախ ձեռքով գրեց, իմացեք… Օձի աստղի տակ ծնված է Ողջ կյանքը սիրահարված է»։ Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել