Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

Դեկտեմբեր 19,2001 00:00

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ Վանաձորի առեւտրի կետերում 12 ամիս ի վեր վաճառվող մարդասիրական օգնության իտալական տավարի մսի պահածոների մասին («Իտալիայի կառավարության եւ ժողովրդի նվերը» անգլերեն եւ իտալերեն մակագրությամբ) ահազանգել է քանիցս ոչ միայն «Առավոտը», այլեւ՝ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագիրը՝ թիվ 8 համարում։ Այդ առթիվ հրապարակումներին պարբերաբար անդրադարձել է նաեւ «Վանաձորի կյանք» ռադիոն՝ հարցին հասարակական առավել մեծ հնչեղություն տալու նպատակով։ Այդուհանդերձ, մարդասիրական օգնության վաճառքը շարունակվում է փողոցային առեւտրի մի քանի կետերում (ի դեպ, սկզբում այն վաճառվում էր նաեւ խանութներում)։ Առայսօր պաշտոնական որեւէ պարզաբանում չի եղել, թե որտեղի՞ց է գալիս այդ օգնությունը, ո՞ւմ է հասցեագրվել եւ ո՞ր իրավունքով է պարբերաբար ստացվող (յուրաքանչյուր խմբաքանակի իրացումից հետո) այդ օգնությունը վաճառվում։ Ի դեպ, օգնության վաճառքի վերաբերյալ կա 2 վարկած։ Մեկն այն է, որ «ՏտՑՏՉՌՍ»-ներն այն ձեռք են բերում մայրաքաղաքի ինչ-որ բազայից, երկրորդը՝ այն, որ օգնությունը հասցեագրվել է Վանաձորի ինչ-որ հիմնարկների, որոնք էլ այն նպատակահարմար են գտել վաճառել (միգուցե որպես ամիսներ շարունակ չտրվող աշխատավարձի փոխհատուցում)։ Վերջերս պատահաբար պարզեցինք, որ այդ «օգնությունը» վաճառվում է նաեւ մայրաքաղաքում։ Մասնավորապես՝ Կասյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի 1-ին հարկում տեղակայված մթերային առեւտրի կետերից մեկում։ Անշուշտ, այդ առեւտրի կետը օգնությունը վաճառող եզակի կետը չի կարող լինել, եւ, հնարավոր են «բացահայտումներ» նաեւ առեւտրի այլ կետերում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել