Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերեն

Դեկտեմբեր 18,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ…» Հայերեն երգում էր Լարիսա Դոլինան «Հայագրոբանկը» իր 10-ամյակը նշելու շատ օրիգինալ ձեւ էր գտել։ Երկար ճառումառի, մեծ ու փոքր թվերի փոխարեն՝ «ագրոբանկիրները» վերցրել ու հրավիրել էին Լարիսա Դոլինային՝ մենահամերգով շնորհավորելու իրենց հոբելյանը։ Ճիշտ է, համերգին արժանանալու համար հանդիսատեսին փորձություն էր սպասում՝ ի դեմս Աշոտ Ղազարյանի եւ «Բերնարդ Շոու»-ի տափակաբանությունների։ Վերջիններն այդքան դժվարահաս չէին լինի, եթե գոնե մի քիչ նոր լինեին։ Ինչեւէ, Դոլինան արժեր ավելիին։ Նույնիսկ իր համար չուշաթափվողներին երգչուհին արդեն երկրորդ-երրորդ երգից հետո գրավել էր իր անմիջականությամբ, արտիստիզմով, բարձր պրոֆեսիոնալիզմով, որը դրսեւորում էր ոչ միայն վոկալի առումով։ Բոլոր երգերը մտածված էին իրենց «միկրոկլիմայում»՝ հագուստներով, պարերով, նվագակցությամբ։ Ոչ մի պահի ոչ մի նոտա, ոչ մի շարժում «խալտուրա» չարվեց։ Նույնիսկ սկզբում մի քիչ պասիվ ու սառած հանդիսատեսը շուտով համերաշխ ձայնակցում էր Դոլինային՝ «ԺՏ րՉՌՊՈվՌ255, Չրպ ոօսՏ, ՍՈՍ ոօսՏ…»: Դահլիճը չէր ջեռուցվում, միայն բեմում մի քանի տաքացուցիչներ էին, եւ ստիպված ենք դիմել կոմունիստական մտածողության եւ արձանագրել. ջերմություն դահլիճին փոխանցվում էր բեմից։ Փոխադարձ կապն էլ ակնհայտ էր։ Այնքան, որ վերջում մի քանի անգամ տեղի տալով դահլիճի ծափերին երգչուհին մի քանի «վՈ ոՌր» երգեց ու նույնիսկ՝ «Հայաստան աշխարհ, դու մեր պարծանքն ես»՝ հայերենով։ Իհարկե, երկու մասանոց «կենդանի» համերգի համար երգչուհուն արժեր ոչ միայն ակնարկվող «բիրիք» գումարը տալ, այլեւ՝ մի քանի ծաղկեփունջ՝ ձեռքին։ Թե չէ, բեմի շուրջբոլորը թարմ վարդեր էին դրված, իսկ Դոլինային հանդիսատեսն այդպես էլ միայն մի փափուկ նապաստակ նվիրեց։ «Ագրոբանկիրները» երեւի չէին նախատեսել հանդիսատեսի ժլատությունը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել