Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԱՎՈ» ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ 2 ՏԱՐԵԿԱՆ

Դեկտեմբեր 18,2001 00:00

«ԲՐԱՎՈ» ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ 2 ՏԱՐԵԿԱՆ Օրերս «Աստաֆյան» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ՈՒՀԱ «Բրավո» թիմի 2-ամյակին նվիրված շոու-ծրագիրը։ Թիմին ողջունելու էին եկել արդեն հանդիսատես ուսանողին ծանոթ երգիչ-երգչուհիներ, պարային համույթներ, ՈՒՀԱ թիմեր եւ այլք։ «Մատադոր» պարային համույթի, «Օմեգա» պարային դուետի, ջութակահար Վարդան Վիրաբյանի, ակորդեոնահար Արթուր Խաչատրյանի, երգչուհիներ Անժելա Բարխուդարյանի, Լուիզա Օհանյանի, Կատարինե Հովհաննիսյանի, Մերի Ռուխկյանի, Անուշիկ Հակոբյանի, Կարինե եւ Նարինե Հարությունյանների, Հասմիկ Հախվերդյանի, երգիչներ Ժան Օսյանի, Ռոլանդ Ռեյի, «ժՐԸհԼ» ՈՒՀԱ թիմի եւ ուրիշների փայլուն անհատական կատարումները դահլիճում առաջացրել էին հոգեթով խորհուրդ։ Ուրախալի էր նաեւ այն, որ հաղորդավարներ Կատարինե Հովհաննիսյանի եւ Զոհրապ Հայրապետյանի արտիստական բարձր կատարողականության շնորհիվ հանդիսատեսն ավելի խանդավառությամբ մասնակցեց հանդիսությանը։ Այնուհետեւ եղան տարբեր խաղեր՝ «Լավագույն խոհարար», «Լավագույն անեկդոտ», «Լավագույն բարեմաղթանք» անվանումներով։ Բոլոր անհատ կատարողներն արժանացան ՀՊՃՀ-ի ՈՒՀԱ «Բրավո» թիմի շնորհակալագրերին, իսկ խաղերի հաղթողները՝ պատվոգրերին։ Թիմին ողջունեցին նաեւ տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես եւ «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի ներկայացուցիչ Ռիմա Գեւորգյանը։ ՆԵԿՏԱՐ ԳԻԶԼԻՋՅԱՆ Երեւանի Սմբատ սպարապետի անվան ինստիտուտի ժուռ. ֆակ. 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել