Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԻՄՆԵՐԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 18,2001 00:00

ՇԻՐԻՄՆԵՐԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ «Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միություն» հասարակական կազմակեպությունը մինչեւ Ստեփանավանի մասնաճյուղի հիմնադիր ժողովում որոշում ընդունելը այցելել էր Ստեփանավանում հանգչող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց եւ տեսնելով շիրիմների անմխիթար վիճակը, որոշել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Ստեփանավանում ամփոփված են 12 ազատամարտիկներ։ Այնտեղ հուշաքար դրվեց հերոսներից մեկի՝ Լյուդվիգ (Ռոման) Խաչանյանի շիրիմին եւ նրան հետմահու շնորհվեց ԱԿՎՄ անդամի պատվավոր կոչում։ Վերջերս այդ կապակցությամբ տեղի ունեցավ հիշատակի հավաք, որին իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միության նախագահությունը, միության անդամները, Լոռու մարզի ղեկավարները, զոհվածների հարազատները։ Իր ելույթում միության նախագահ Միհրան Մովսիսյանը նշեց, որ իրենք որոշել են կազմակերպության 44 մասնաճյուղերի միջոցով ստանձնել հանրապետության տարբեր վայրերի եղբայրական գերեզմանների բարեկարգման եւ մաքրության աշխատանքների իրականացումը, վառ պահելով հայրենի երկրի ազատության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակը։ ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել