Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր տարածվել, թե Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի ազգային հա

Դեկտեմբեր 18,2001 00:00

ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ «ԼԵՎՍԿԻ» Ռուսաստանի ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր տարածվել, թե Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը տեղափոխվում է Բուլղարիայի «Լեւսկի» ֆուտբոլային ակումբ։ Լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով DCA-ի թղթակիցը զանգահարել է Ալբերտին եւ խնդրել մեկնաբանել։ – Ոչ։ Ես «Լեւսկի» չեմ մեկնում, թեեւ բուլղարներից առաջարկություն եղել է։ Սակայն մենք չկարողացանք համաձայնեցնել պայմանները,- պատասխանել է ֆուտբոլիստը։- Ես մնում եմ «Լոկոմոտիվում», որի հետ գործող պայմանագիր ունեմ ստորագրած։ – Այլ ակումբներից, այդ թվում՝ նաեւ ռուսաստանյան, հրավերներ կա՞ն։ – Հեռավոր արտասահմանից՝ ոչ, Ռուսաստանի ակումբներից կան, սակայն ես դրանք դեռ չեմ ուսումնասիրել։ – Ինչպե՞ս եք գնահատում այս մրցաշրջանում ձեր մրցելույթները «Լոկոմոտիվում» եւ հավաքականում։ – Ընդհանուր առմամբ մրցաշրջանը հաջող չստացվեց ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում։ Ռուսաստանի առաջնության մեծ մասն անցկացրի պահեստայինների նստարանին, իսկ հավաքականում հեռացումները ինձ լիովին բացահայտելու հնարավորություն չտվեցին։ – Ինչպե՞ս կբնութագրես հավաքականի մրցելույթներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ – Ես դրանք անբավարար եմ համարում, բայց նաեւ չեմ կարող ասել, թե խաղերն անհաջող էին։ Դանիայի հետ արտագնա եւ Ուելսի հետ հանդիպումները բավականին հաջող անցկացրինք։ Խմբում գրավեցինք վերջին տեղը, բայց ամեն բան չէ, որ անհուսալի էր։ – Ինչպե՞ս ես վերաբերում արտասահմանից մարզիչ հրավիրելու գաղափարին։ – Կարծում եմ, որ ոչ մի լուրջ բան չի ստացվի։ Լեզու չիմանալը, տեղական մենթալիտետին անծանոթ լինելը դժվար թե օտարազգի մասնագետին թույլ տան հաջողության հասնել։ Իսկ տեղացի մարզիչները նման խնդիրներ չունեն։ – Քո կարծիքով հնարավո՞ր էր խմբից դուրս գալ հաջորդ փուլ։ – Որոշակի պարագաներում միանգամայն հնարավոր էր։ – Ի՞նչը խանգարեց։ – Բազում հանգամանքներ։ Կազմակերպչական նրբություններ, վերաբերմունքը ֆուտբոլիստների հանդեպ։ Ֆինանսական կողմն այստեղ նշանակություն չունի։ Չէ՞ որ տղաները գալիս են հավաքականում խաղալու ոչ թե փողի, այլ երկրի համար։ Իսկ ֆինանսական հարցերով պետք է զբաղվի ֆեդերացիան։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել