Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալները մտահոգություն են հայտնում

Դեկտեմբեր 15,2001 00:00

Թուրքմենստանի նախագահի օրինակով Դատապարտյալները մտահոգություն են հայտնում ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման գործընթացը սկսվել է 1998-ից, նրա ընդհանուր մասը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999թ. փետրվարի 1-ին, բայց ուժի մեջ չի մտել, հատուկ մասը անցել է երկրորդ ընթերցում, իսկ վերջնական ընդունման ձգձգումը խորհրդարանի քաղաքական ուժերի, հատկապես՝ «Միասնության» ձեռքի գործն է, որը հրապարակորեն պատճառաբանվում է հոկտեմբերի 27-ի դեպքերի եւ մահապատժի վերացման անհամատեղելիությամբ։ Սակայն մահապատիժն օրենքի ուժով վերացնելու Եվրախորհրդի առաջարկությանն իրենց գրավոր համաձայնությունը ե՛ւ «Միասնություն» դաշինքը, ե՛ւ քաղաքական մյուս ուժերը տվել են «Հոկտեմբերի 27»-ից ընդամենը 2 ամիս անց, եւ այսօր խոսել քաղաքական այդ նույն ուժերի դիրքորոշման փոփոխության մեջ ինչ-ինչ սկզբունքների մասին՝ անլուրջ է. այն ավելի շուտ քաղաքական անհարկի, երեսպաշտ շահարկումների, անձնական նեղ նպատակների, ինչ-ինչ մարդկանց ավելի շատ դուր գալու արդյունք է, որտեղ հաշվի չեն առնվում հնարավոր ծանր հետեւանքները թե՛ պետության, թե՛ ժողովրդի համար։ Քրեական նոր օրենսգրքի ընդունման ձգձգման պատճառներից մեկն էլ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանի եւ 8 այլ պատգամավորների հեղինակած, 2001թ. հունվարից շրջանառության մեջ դրված մեկ այլ նախագիծն է, որը գրեթե ոչնչով չի տարբերվում առաջինից, ավելի մեծ մասը բառացիորեն արտագրված է առաջինից, բայցեւայնպես ընդգրկված է եղել ԱԺ-ի 2001-ի հոկտեմբերի 8-10-ի եռօրյա նիստերի օրակարգում։ Այս դեպքում, ըստ երեւույթին, խոսում է այսօրվա պատգամավորների «թասիբը»։ Միայն մերը։ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունումը պետությանը, քաղաքական միջազգային հնարավոր սկանդալներից խուսափելուն զուգընթաց, հնարավորություն կընձեռի նաեւ պետբյուջեում մի քանի հարյուր մլն դրամի խնայողության, եթե սրան ավելացնենք նաեւ, որ այսօր Հայաստանում հանցագործությունների մոտ 48%-ը կազմում են խարդախությունները կամ դատապարտյալների ավելի քան 50%-ը դատապարտված են խարդախության համար, որոնցից մի քանի հազարի ձեռք բերած գումարը չի գերազանցում 2000 դոլարին, որի դեպքում քաղաքակիրթ երկրներում, երկարատեւ ազատազրկման փոխարեն, նախատեսված է տուգանք հօգուտ պետբյուջեի՝ ավելի պարզ կդառնա նոր օրենսգրքի՝ որպես պետական գանձարան փող բերելու միջոցի անփոխարինելի դերը եւ կաշառակերությանը հասցնելիք զգալի հարվածը։ Սակայն ակնհայտ դրական միտում ունեցող այս գործընթացը խանգարողներին առաջնորդում է մեկ սկզբունք՝ գրպանս լիքը լինի, փորս՝ կուշտ, պետության հերն էլ անիծած։ Վերջում ավելացնենք, որ քրեական նոր օրենսգրքի ընդունման հետեւանքով ե՛ւ ազատություն վերադարձող, ե՛ւ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինվող դատապարտյալների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան այն եղել է վերջին 3-4 տարիների ընթացքում հայտարարված խղճուկ, չհամակարգված, որեւէ լուրջ նպատակ չհետապնդող, թեթեւսոլիկ համաներումների արդյունքում։ Այլ կերպ ասած՝ դա կարող է լինել քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված յուրօրինակ համաներում։ Ի դեպ, Թուրքմենստանի նախագահը քրիստոնեության 1700-ամյակի առթիվ ազատություն է շնորհել այդ հանրապետության կալանավայրերում գտնվող գրեթե բոլոր հայերին։ 62 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել