Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատկերվածը

Դեկտեմբեր 15,2001 00:00

Հետեւանքներով լի մի բենզալցակայան Պատկերվածը Լենինգրադյան փողոցում, «Սեբաստիա» հյուրանոցի առջեւ կառուցվող բենզալցակայանի հետեւանքներն են։ Այս փոքրիկ կանաչ հատվածի մայթին հարող մասը եւ ավելի խորը՝ ծառերի արմատները փորված-քանդված են։ Մետաղյա սյուները կանգնեցված են, 30 եւ ավելի տարվա ծառերի արմատները՝ մերկացված-քանդված։ Կասկած չկա, որ բենզալցակայանի լրիվ կառուցապատման համար տերերը կհեռացնեն-կկտրեն որոշ ծառեր։ Երեւանը մինչեւ կոկորդ լի է բենզալցակայաններով եւ այսօր էլ ավելանում է դրանց թիվը։ Այս լցակայանի կառուցապատման թույլտվությունը, ըստ մեր տվյալների, տվել է Երեւանի նախկին քաղաքապետը։ Սակայն սա չի նշանակում, թե այդ բենզալցակայանի գոյությունը եւ կառուցապատման փաստաթղթային օրինականությունը լրիվ արդարացված են՝ այն էլ իրականացման նմանօրինակ ձեւերով։ Այսպես սուսիկ-փուսիկ մի օր էլ կտեսնենք կանաչ հատված է պակասել քաղաքից՝ այն էլ կրկին բենզալցակայանի վառ գաղափարի համար։ Ընդ որում, մի քանի կմ աջ կամ ձախ այս կետից դարձյալ կան բենզալցակայաններ։ Խնդիր է եւ այն, որ այս ապագա բենզալցակայանը գտնվում է «Սեբաստիա» հյուրանոցի քթի տակ՝ նույն մայթին եւ դժվար թե անվտանգության կանոնները որեւէ մեկին երբեւէ հետաքրքրի. թե՛ տերերին, թե՛ քաղաքապետին եւ թե՛ քաղաքաշինարար ճարտարապետներին։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել