Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Երեւան-Աբովյան միջքաղաքային երթուղու մրցույթի անցկացման արդյունքների վե

Դեկտեմբեր 15,2001 00:00

Մրցութային հանձնաժողովը արձագանքում է Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Երեւան-Աբովյան միջքաղաքային երթուղու մրցույթի անցկացման արդյունքների վերաբերյալ պաշտոնապես հայտնում ենք, որ այն անց է կացվել կառավարության ս.թ. օգոստոսի 16-ի որոշման «տառին» համապատասխան։ Դառնալով շահարկումների թեմա դարձած Երեւան-Աբովյան միջքաղաքային երթուղու մրցույթին՝ հայտնում ենք, որ մրցույթին մասնակցած «Բիֆար» ՍՊԸ-ն, չկարողանալով ապահովել երթուղու սպասարկման համար նախատեսված ավտոտրանսպորտի քանակը, դուրս է մնացել մրցույթից։ Այլ կերպ՝ պահանջված 26 միկրոավտոբուսների եւ 10 ավտոբուսների փոխարեն վերջինս մրցույթին ներկայացրել է 21 միկրոավտոբուս եւ 8 ավտոբուս։ Միկրոավտոբուսների մասով հաղթող է ճանաչվել միակ մրցակից «Տիգրան» ՍՊԸ-ն, ավտոբուսների մասով՝ Երեւանի թիվ 2 ՈՒԱՏ ձեռնարկությունը։ Մրցույթի անցկացման օբյեկտիվությունը, մեր կարծիքով, քննարկման ենթակա չէ։ Այլ խնդիր է, որ այս օբյեկտիվության արդյունքում իսկապես կարող էին տուժել մի քանի տասնյակ ընտանիքներ՝ զրկվելով կերակրող ձեռքից։ Խնդիրը մրցութային հանձնաժողովի կողմից հանգամանորեն քննարկվեց եւ իբրեւ լուծում առաջարկվեց հաղթող կազմակերպությանը՝ հնարավորության սահմաններում աշխատանքով ապահովել մրցույթից դուրս մնացած կազմակերպության վարորդներին։ Առաջարկն ընդունվեց. «Տիգրան» ՍՊԸ-ն հնարավորություն տվեց 26 վարորդների համապատասխան պայմանագրերով ընդունել աշխատանքի։ Այս անգամ բողոքի դուրս եկած վարորդները պահանջեցին, որ աշխատանքի տեղավորվեն իրենց մեքենաներով հանդերձ։ Համաձայնություն տրվեց 21 վարորդների ընդունել աշխատանքի իրենց մեքենաներով։ Բայց դա էլ կարծես քիչ թվաց ու այս անգամ մրցութային հանձնաժողովից պահանջվեց, որ վարորդներից յուրաքանչյուրը սպասարկի հենց այն երթուղում, որտեղ նախկինում աշխատել է, եւ դեռ ավելին, ներկայացվեց, որ մոտավորապես 36 միկրոավտոբուսներով աշխատելիս են եղել մոտ 7 տասնյակ մարդիկ, որի նպատակահարմարությունը դժվար է հասկանալ, թեեւ ստվերային տնտեսություն վարողների համար հասկանալի նախապայման է։ Ինչեւէ, մրցութային հանձնաժողովը, նախարար Անդրանիկ Մանուկյանի հանձնարարությամբ (չլինելով աշխատանքի տեղավորման բորսա), ձեռնարկեց բոլոր քայլերը՝ ընդառաջելու գործազրկության հեռանկարում հայտնված մարդկանց։ Երեկվա տվյալներով արդեն իսկ 25 վարորդներ աշխատանքի ընդունվելու փաստաթղթեր են ներկայացրել ներկայումս երթուղին սպասարկող կազմակերպությանը։ Նրանք, ովքեր չեն ընդունում ոչ մեկ, ոչ մյուս պայմանը, կարելի է ենթադրել, որ պատվեր են կատարում։ Իսկ պատվիրատուին, ցավոք, առայժմ հաջողվում է խեղաթյուրել իրականությունը նաեւ լրատվամիջոցներով, ինչին, հուսանք, այսուհետ տեղ չեն տա վերջիններս։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողով Հանձնաժողովը իր պատասխանում հաստատում է այն, ինչ վարորդներն էին ահազանգով հայտնել «Առավոտի» թղթակցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել