ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, քաղաքապետին, վարչապետին եւ ԱԺ նախագահին Հալածվում ենք տարբեր ձեւերով ու մեթոդներով։ Երկրի տեր նախագահն ու քաղաքապետը իմ բազմաթիվ ու բազմաբովանդակ նամակներին հստակ չեն պատասխանում, միակ տղայիս աշխատանք չեն տալիս որեւէ կոլեկտիվում, եւ նա չի կարողանում իր տեղը գտնել կյանքում, եւ մեզ հենասյուն լինել։ Ինչո՞վ զբաղվի։ Էլ չեմ ասում՝ մոռացվել է հայ ու հայրենասիրական դաստիարակությունը։ Չկա պետության ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ։ Փոխարենը՝ ատելություն, հալածանք։ Քաղաքապետն անձամբ առերես ինձ խոստացավ մարել լույսիս պարտքը՝ 150 հազար դրամ, միացնել տալ 64-09-79 հեռախոսը, 20 հազար դրամի պարտքս մարել, բնակվարձը փակել տալ։ Զրկել են նպաստից։ Ինձ թվում է, նախագահն այս անգամ սրտացավությամբ կմոտենա իմ պահանջներին, այլապես, ձմեռ է… չունենք գումար, պարեն, հագուստ եւ վառելիք։ ՄԱԳԴԱԼԻՆԱ ՆԻԿՈԼՅԱՆ Երեւան-375079, 5-րդ Նորքի զանգված, Գալշոյան 50, բն. 11