Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտ» օրաթերթի սույն թվականի նոյեմբերի 28-ի համարում «Ծածկի գումարը ծածկեցին» իմ հրապարակման կապա

Դեկտեմբեր 14,2001 00:00

Կա այդպիսի պետություն «Առավոտ» օրաթերթի սույն թվականի նոյեմբերի 28-ի համարում «Ծածկի գումարը ծածկեցին» իմ հրապարակման կապակցությամբ դեկտեմբերի 4-ին ինձ հրավիրեցին ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի մաքսային վերահսկողության վարչություն։ Այնտեղ ինձ տեղեկացրին, որ վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ իրենք կատարել են ծառայողական քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ այդ պարագայում օրինախախտում տեղի չի ունեցել։ Ավելին, գանձված գումարը կազմել է ոչ թե 600 (ինչպես նշել էի ես), այլ այդ օրվա տարադրամի փոխարժեքով 801 ԱՄՆ դոլար, որը Բավրայի մաքսային կետում մուծել են Քութայիսիից վարձված ավտոբուսների վրացի վարորդները։ Մաքսային վերահսկողության վարչության աշխատակիցները հանդիպել են նաեւ Էմանվել վարդապետ Դաբաղյանին, որն իր հայտարարությունում նշել է, որ ինքն անձամբ հատկացրել է 450 ԱՄՆ դոլար, մնացած գումարը տվել են վրացի վարորդները եւ ուխտավորները, որոնք, բնականաբար, կդժգոհեին՝ չիմանալով ՀՀ մաքսային օրենսդրությունը։ ՄՊԿ վերահսկողության վարչությունում ինձ տրամադրեցին ՀՀ կառավարության 03.06. 98թ. թիվ 338՝ «Ճանապարհային վճարի մասին» որոշումը, որի առաջին կետով արտոնություններ են սահմանված Վրաստանի Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Բոլնիսի, Ասպինձայի, Մառնեուլի եւ Ծալկայի հայաբնակ վայրերում գրանցված տրանսպորտային միջոցների համար, այդտեղ Քութայիսի անուն նշված չէ։ Ըստ այդմ՝ այդ օրը (հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը) Հայաստան են ժամանել երեք «Իկարուս», երկու «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոբուս եւ մեկ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուս, որոնց վարորդները ընդհանուր առմամբ մաքսավճար, ճանապարհավճար եւ բնապահպանական վճար են մուծել 440 հազար դրամ, ինչը գրանցվել է պատշաճ եղանակով։ Այս հարցում մաքսավորներին հասցրածս մեղադրանքները եւ վիրավորանքները անտեղի էին, ինչի համար հայցում եմ ներողամտություն։ Ուրախալին այն է, որ մեզանում, ի փարատումն իմ տարակուսանքի, արդեն ստեղծվում է այն պետությունը, որի առջեւ պատասխանատու է նրա ամեն մի ծառայող։ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ. 3-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել