Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿՄ-Ն ԱՅԼԸՆՏՐԱ՞ՆՔ ԷՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ

Դեկտեմբեր 14,2001 00:00

ԵԿՄ-Ն ԱՅԼԸՆՏՐԱ՞ՆՔ ԷՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորման եւ դրա նկատմամբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ինդիվիդուալ վերաբերմունքը դեռ ամիսներ առաջ որոշակի խառնաշփոթ էր առաջացրել երկրապահների շրջանում: Բոլորն են հիշում, որ եղավ մի պահ, երբ ԵԿՄ տարածքային առանձին կազմակերպություններ կամ դրանց առանձին անդամներ հանդես եկան հայտարարությամբ, որով ի տարբերություն ԵԿՄ վարչության եւ դրա նախագահ գեներալ Մանվելի, իրենց զորակցությունն էին հայտնում Մ.Սաղաթելյանին եւ դատապարտում Մ.Գրիգորյանի կրավորական կեցվածքը: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ օրերս ունեցած մեր զրույցի ժամանակ մենք անդրադարձանք նաեւ այդ հարցին՝ փորձելով ճշտել՝ եթե ԵԿՄ-ում, իրոք, ամեն ինչ կարգին է, ապա ինչո՞վ էին պայմանավորված առանձին կազմակերպությունների հայտարարությունները եւ այն փաստը, որ նման մի հայտարարությունից հետո Արմավիրի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահ Մուրադ Կիրակոսյանը հեռացվեց պաշտոնից: Ա.Կետիկյանը խոստովանեց, որ Մ.Սաղաթելյանին վերաբերող հարցում, իրոք, տարաձայնություններ եղել են, բայց ոչ թե նրան աջակցել-չաջակցելու, այլ նրան օգնելու ձեւերի ընտրության հարցում: Իհարկե, դատելով այն բանից, թե Մ.Սաղաթելյանի կալանավորումից ի վեր ԵԿՄ վարչությունն ինչ քայլեր է ձեռնարկել Մ.Սաղաթելյանին աջակցության ձեւերի ընտրության հարցում, պետք է եզրակացնել, որ այդ կազմակերպությունը որոշել է ընդհանրապես ոչ մի քայլ, պարզապես, չձեռնարկել: Մնում է միայն ԵԿՄ վարչությանն ու նրա գեներալներին մաղթել նեղն ընկած դեպքում ստանալ նույնպիսի աջակցություն: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել