Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է

Դեկտեմբեր 14,2001 00:00

ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ Հայաստան են ժամանել նաեւ հայազգի պատգամավորներ, որոնք հորդորել են մեր խորհրդարանականներին՝ համոզել Աբխազիայի հայ բնակիչներին, որ վերջիններս չկռվեն Վրաստանի դեմ։ Նման ելույթները մերոնց կողմից հակադարձվել են, մասնավորապես՝ Տիգրան Թորոսյանը շեշտել է, որ դա Վրաստանի ներքին խնդիրն է, եւ որ կարեւորը նախ՝ խաղաղության պահպանումն է եւ խնդրի հնարավորինս արագ լուծումը. «Իսկ եթե պատերազմ լինի, բնականաբար, որեւէ մեկը բարոյական իրավունք չի ունենա Աբխազիայի հայ բնակչին ասել՝ քո տունն ու տեղը թո՛ղ եւ մի՛ մասնակցիր այդ պատերազմին»։ Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գիվի Շուգարովը՝ ավելի հեռուն գնալով, հայտարարել է, թե Վրաստանն ու Ադրբեջանը գտնում են, որ հակամարտությունների լուծման սկզբունքը սահմանների անձեռնմխելիությունն է, եւ պետք է այդ շրջանակներում տրամադրել առավելագույն ինքնավարություն։ «Բարեկամական» զրույցը շարունակելով՝ Տ. Թորոսյանը պատասխանել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը մենք համարում ենք գլխավոր սկզբունք, որը ոչ մի բանով չի կարող ստորադասվել սահմանների անձեռնմխելիության սկզբունքին, սակայն մենք ավելի ճկուն մոտեցում ունենք հակամարտություններին, որովհետեւ դրանք տարբեր պատմություն, տարբեր խնդիրներ ունեն եւ, բնականաբար՝ տարբեր լուծումներ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել