Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ Նորոյի, Խորոյի եւ Սանոյի

Դեկտեմբեր 14,2001 00:00

ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ Ընդդեմ Նորոյի, Խորոյի եւ Սանոյի Աչքներս լույս, երկրի կուսակցականացված երկնակամարում հայտնվեց եւս մեկ կուսակցություն՝ նորացված կոմունիստականը։ Ցավոք, կրկին ու դարձյալ ստիպված ենք փաստել, որ կուսակցական եւ քաղաքական գործիչները հիշողության կորուստ ունեն։ Նույն Յուրի Մանուկյանը Կոմկուսից հեռանալուց հետո կոմունիստաբար խոստացել էր, որ ինքը նոր կուսակցություն չի ստեղծի, որ ինքը եղել է եւ կմնա կոմունիստ, որ ինքը պետք է ամեն ինչ անի Կոմկուսը պահպանելու եւ մաքրելու համար։ Նույնիսկ չզլացավ մեկ-երկու ծանր խոսք ասել նույն այդ ամռան ընթացքում կուսակցություններից մեկից հեռացած եւ նորը ստեղծող իր գործընկերների մասին։ Տեղին է ասել՝ մի դատիր, որ չդատվես։ Բայց՝ ՒՈՍՑ վՈ սՌՓՏ: Հիմա ընկեր Մանուկյանը կարող է ասել, թե իր ստեղծածը նոր բան չէ, այլ՝ հնի նորացվածը։ Մեզ էլ մնում է պարզապես կրկնել՝ դե լավ, էլի։ Ինչեւէ, մենք ամեն նորի կողմնակից ենք, բայց եւ հիշում ենք, որ ամեն նոր՝ լավ մոռացված հինն է։ Թե որքանով են Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչները Վլ. Դարբինյանի, Խորեն Սարգսյանի, Սանատրուկ Սահակյանի եւ մյուսների գլխավորությամբ իրենց հին համարում, սա ուրիշ հարց է։ Նորացված կոմունիստներն, իրենց ասելով, արդեն 3 հազար անդամ ունեն։ Հայաստանի 108-րդ քաղաքական կազմակերպությունը նպատակ է հետապնդելու աշխատանքները ծրագրել այնպես, որ առաջիկա ընտրություններում իրենց մեջ ներառեն նաեւ Կոմկուսի առողջ մեծամասնությանը, ազատվեն «տգետ գործիչներից» եւ ընտրություններին մասնակցեն արդեն երկու դրոշի ներքո՝ խորհրդային եւ ներկայիս Հայաստանի դրոշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել