Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեադատավարության օրենսգրքի մեռելածին հոդվածներից է 434-րդ հոդվածը,

Դեկտեմբեր 08,2001 00:00

Դատապարտյալի բնութագիրը բանի տեղ չի անցնում Քրեադատավարության օրենսգրքի մեռելածին հոդվածներից է 434-րդ հոդվածը, ըստ որի՝ դատապարտյալին պայմանական վաղակետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան կարող են ներկայացնել նաեւ դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը։ Առաջին հայացքից այս նորմը պետք է արդյունավետ ձեւով օգտագործվեր հատկապես դատապարտյալի օրինական ներկայացուցիչների (ծնող, զավակ, ամուսին եւ այլն) կողմից, սակայն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց (12.01.1999 թ.) առայսօր՝ այդ իրավունքից գրեթե ոչ մեկը չի օգտվել, քանի որ այն առ ոչինչ է դառնում կալանավայրի ադմինիստրացիա-դատարան բազմամյա, նաեւ՝ շահագրգիռ կապի շնորհիվ։ Եթե դատարանը քննարկի նմանատիպ դիմում, նախ՝ կզրկվի նմանատիպ դեպքերում իրեն մասհանվող գումարներից, որի ստացումն ավելի հուսալի է, ապա՝ ադմինիստրացիան, օգտվելով մենաշնորհից, այնպիսի բնութագիր «կսարքի», որ դատարանն ի վիճակի չի լինի բավարարելու նման միջնորդագիր։ Ե՛վ դատապարտյալները, ե՛ւ նրանց հարազատները այս իրավունքից՝ շրջանցելով ադմինիստրացիային դիմել դատարան, չեն էլ փորձի օգտվել, քանի որ այն դատապարտյալի համար կարող է ունենալ եթե ոչ ողբերգական, ապա՝ ծանր հետեւանքներ։ Այս հարցում գոյություն ունի նաեւ տարածքային խոչընդոտ՝ կալանավայրի վարչական տարածքի դատարան հասնելը զգալի մարզերի բնակիչների համար կապված է մեծ ծախսերի հետ, ծախսեր, որի արդյունքը դրական լինել չի կարող։ ՀՀ քրեադատավարության օրենսգրքի որոշակի հոդվածներ հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրությանը։ Օրինակ՝ ըստ օրենսգրքի, կասկածյալն իրավունք ունի իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին (օրինակ, ստորագրություն՝ չհեռանալու մասին)՝ իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, իսկ Սահմանադրության 40-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանք առաջադրելու պահից պաշտպան ունենալու իրավունք։ Իրավական առումով դատավարական այս նորմը չպետք է գործեր, քանի որ հակասում է Հիմնական օրենքին, սակայն արդարադատության իրականացման տեսակետից այն ավելի օգտակար է եւ ավելի ճիշտ կլիներ, եթե պաշտպան ունենալու իրավունք անձն ունենար ցանկացած պահից։ Ակնհայտ է, որ մաքուր արդարադատության իրականացման հնարավորության ապահովումն այս իշխանությունների համար հավասարազոր է ինքնասպանության, բայց գիտենք նաեւ, որ այն, ի հեճուկս իշխանությունների, իրականություն կդառնա, այլ ճանապարհ չիք։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել