Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ՝

Դեկտեմբեր 08,2001 00:00

Ոչ միայն կոմպլեմենտար Նաեւ՝ ջայլամային քաղաքականություն Վերջերս մայրաքաղաքի ուսանողների ընտրանու հետ հանդիպման, ինչպես նաեւ՝ մինչ այդ Ռուսաստանից այցելած լրագրողների ընդունելության ժամանակ պրն Ռ. Քոչարյանը, կամա թե ակամա, շարունակում էր հարազատ մնալ իր առկա թերությունների նկատմամբ հանրության քննադատական տեսակետներին դժկամություն ցուցաբերելու եւ հաճախ ճշմարիտ ու հստակ պատասխանները ոլորապտույտ բառակապակցություններով փոխարինելու վարվելագծին։ Այսպես, Ռուսաստանից ժամանած լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում մամուլի ընդդիմադիր հրապարակումներին, Ռ. Քոչարյանը պատասխանեց, որ ընդհանրապես խուսափում է նման հրապարակումներից եւ չի կարդում։ Ինչ խոսք, նման պատասխանը ձեւով խիզախ էր եւ հստակ։ Բայց բովանդակությամբ դա, ասել էր թե, օգտագործելով Արթուր Բաղդասարյանի տերմինարանը, թքած ունենա ընդդիմության կարծիքի վրա։ Եվ սա քաղաքացիական, դեմոկրատական, իրավական եւ այլ առաջադեմ «ձգտումներով տառապող պետության» ղեկավարի տեսակետն է։ Մինչդեռ պատմությունից է հայտնի, որ անգամ արեւելյան բռնապետությունների ուզուրպատորները ժողովրդի կարծիքն իրենց մասին անմիջականորեն իմանալու համար, պարբերաբար, կերպարանափոխված, մտնում էին մարդաշատ վայրերը (շուկա, հրապարակ եւ այլն) ու մարդկանց զրույցի էին քաշում անկեղծացնելու ակնկալիքով։ Իսկ Ռ. Քոչարյանը, թերեւս, գերադասում է սահմանափակվել իշխանամետ մամուլի կեղծավորությունով ու քաղցրալեզվությամբ կամ Ահարոն Ադիբեկյանի, Գեւորգ Պողոսյանի եւ հասարակական կարծիքի այլ «խեցեգործների» ծառայությունների մատուցած հրաշագործություններով։ Ինչ վերաբերում է ուսանողների հարցերին, կապված արտաքին պարտքերի մարման ծանր ժառանգության հետ, ապա նրանք «իմացան», որ «քանի դեռ արտաքին պարտքը չի գերազանցել բյուջեի կեսը, վախենալու բան չկա» (մոտավորապես այսպես)։ Անկեղծ ասած, այս թվաբանությունն ինձ անհասանելի է 2 տեսակետից։ Նախ, 2002թ. բյուջեի եկամուտները նախատեսվում են 214,3 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար, իսկ արտաքին պարտքը, ինչպես հայտնի է, կազմում է ավելի քան 1,0 մլրդ դոլար։ Սա ինքնին 2,5 անգամ ավելի է, քան տարեկան բյուջեն։ Բացի այդ, 2002թ. բյուջեով նախատեսվում է բյուջեի ճեղքվածքը փակելու, ինչպես նաեւ վարկերի տոկոսները մարելու նպատակով եւս 54,0 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար վարկ վերցնել։ Այսինքն, միջին հաշվով, արտաքին պարտքը տարեցտարի աճում է 100 մլն դոլարի սահմաններում, իսկ փակվում է մոտ 33 մլն դոլարի (16,3 մլրդ դրամ 2002թ. բյուջեով) չափով։ Այլ կերպ ասած, միլիարդանոց պարտքը ավելանում է 3 անգամ ավելի արագ, քան պակասում է (100։33)։ Ասենք, ես ճիշտ չեմ հասկացել թվաբանությունը, եւ Ռ. Քոչարյանը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր պարտքի չափը, այլ տարեկան ստացվող արտաքին վարկերի մասնաչափը բյուջեի ընդհանուր գումարում (2000թ. բյուջեում կազմել է 24,2%, իսկ 2002թ.՝ 25,4%)։ Այս դեպքում նույնպես «ՍՏվՓօ ր ՍՏվՓՈՎՌ վպ րւՏՊ255Ցր255» (օգտագործելով հոգեհարազատ ռուսերենը)։ Նախ այն, որ վարկերի մասնաչափը բյուջեում չի պակասում։ Այնուհետեւ, 2002թ. բյուջեով նախատեսվող արտաքին վարկը կազմում է բյուջեի քառորդ մասը։ Բայց սրանից ոչինչ չի փոխվում, նորից ստացվելիք 100 մլն դոլար վարկի դեպքում, արտաքին մարումը կազմում է 33 մլն դոլար, այսինքն՝ վարկավորումն աճում է 3 անգամ, գերազանցելով նրա մարման տեմպերը։ Տնտեսական չարաբաստիկ աճի վերաբերյալ տրված հարցին Ռ. Քոչարյանը առավել «հմուտ» պատասխանեց, ավելի ճիշտ՝ խորհուրդ տվեց՝ չհավատալ թվերով շահարկելու ու բամբասանքներ ստեղծելու հակվածներին (պետք է ենթադրել, որ նկատի ուներ Ա. Գեղամյանի հրապարակային վերլուծությունները՝ կապված պաշտոնապես տպագրված վիճակագրական տվյալների հետ)։ Ինքնին հարց է առաջ գալիս՝ բա ո՞ւմ ու ինչի՞ն հավատան այդ երիտասարդները, եթե այս ամենի հետ մեկտեղ նաեւ իրականում մարդկանց կյանքում (մարդկանցո այլ ոչ մարդակերների) ոչ մի սոցիալական առաջընթաց չկա, այլ առկա է հակառակը, չէ՞ որ առաջվա եղած-չեղածն էլ, ինչ որ կվաճառվեր, անվերջ չէր («ծպ ոպջՊՏվվՈ255 ոՏփՍՈ»)։ Իսկ վիճակագրական թվերի վերլուծությունն էլ որակվում է որպես բամբասանք (ասել է թե՝ սուտ)։ Մնում է եզրակացնել, որ ինքը՝ Ռ. Քոչարյանը, քաջ տիրապետելով այդ իրողությանը, փորձում է, այնուամենայնիվ, սեփական կարգավիճակի ռեսուրսների օգնությամբ այնպես ներգործել մարդկանց վրա, ուղղակի հիպնոսել նրանց, որ չեղածը եղածի տեղ երեւակայաբար ընդունեն։ Դժվար է «գերագնահատել» ստրատեգիայի նման տարբերակի ընտրությունը՝ հանրության ռեալ կարծիքը վերափոխելու ակնկալիքով։ Անտարակույս է, որ առավել գերադասելի կլիներ ընտրել ազնիվ, շիտակ ու անաչառ հանրապետության նախագահին արժանավայել անկեղծության ու ճշմարտացիության տարբերակը։ Իսկ ճշմարտությունը, ասենք, կառավարման արտաքին վարկային քաղաքականության ասպարեզում հենց այն է, որի մասին Ռ. Քոչարյանը չնայած եւ ակնարկեց, բայց տրամագծորեն հակառակ եզրահանգումներով։ Դա նույնն է, ինչ մավրոդիական MMM-ի ֆինանսական պիրամիդան, դեֆոլտի անխուսափելի հետեւանքներով։ Դա հենց ներկայիս երիտասարդների ապագային վերաբերող մի ծանրագույն բեռ է, որի մասին իշխանավորներն աշխատում են չխոսել, շրջանցել կամ կեղծ սփոփիչ արդարացումներ անել։ Եվ որքան էլ ամպագոռգոռ խոսքեր ասեն ոտքերն իրենց վերմակին ոչ համապատասխան երկարաձգող հանրապետականները՝ այս ամենի համար սնամեջ պատասխանատվություն կրելու հայտարարություններում, դրանից ոչինչ չի փոխվի։ Ի դեպ, այդ «ծանր բեռը» առավելապես հաճախ իր «հզոր» ուսերի վրա է վերցնում Տ. Թորոսյանը։ Իսկ ճշմարտությունը մեկն է։ Այսպես շարունակելը, ջայլամորեն խուսափելով իրականությանը նայել սթափ ու անշահախնդիր, տանում է կործանման։ Ելքը կարող է բացահայտվել ու իրականացվել միայն համընդհանուր ուժերով, օգտագործելով ու ներքաշելով ազգի ողջ ինտելեկտուալ պոտենցիալը։ Իսկ դրա միակ երաշխիքը ազատ ու արդար ընտրությունների ապահովումն է, որը անհնարին է իրականացնել առանց համատեղելու պետության ու հասարակության առողջ ուժերն ու կարողությունները, դրանց միեւնույն ընդհանուր նպատակին ուղղելն ու ծառայեցնելը։ Այս հայրենափրկիչ ճանապարհին խոչընդոտողները պիտի ճանաչվեն որպես ժողովրդի գերագույն թշնամիներ եւ արժանի հակահարված ստանան միահամուռ ուժերով։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ տնտ. գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել