Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ»

Դեկտեմբեր 07,2001 00:00

«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ» 1988. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Բելառուսիայի «Զուբրյոնոկ» ճամբար էին էվակուացվել աղետի գոտու բնակավայրերից հարյուրավոր երեխաներ՝ մայրերի եւ մանկավարժների ուղեկցությամբ։ Ստորեւ ներկայացվում են դրվագներ՝ նրանց առօրյայից։ Էվակուացվածների համար ծանրոց է ուղարկվում ոմն բարեգործի կողմից։ Ծանրոցի բաշխումից հետո գյումրեցի մի կին, նեղանալով, որ իրեն ընդամենը… մազերի ժապավեն է բաժին ընկել, բողոքում է. «Ուրեմն օր աղջիկս բանտիկ կկապե՝ բանտիկ պըտի տա՞ք, չեմ ուզե, ձեզի եղնի»։ Գյումրեցի մի կին բարկանում է տղայի վրա, թե ինչո՞ւ է ընկերոջը խփել։ Վերջինս արդարանում է, ասելով, թե «տուժողը» հայհոյում էր… մեկ այլ ընկերոջ։ «Է, լավ կէներ,- բարկանում է մայրը,- ինչ է, էնոր մերը հորդ սիրո՞ղն է՝ օր ջանիդ ցավ կուդա»։ Գյումրեցի մի դպրոցական ճաշարանում գանգատվում է. «Էնքան կարտոլ կերանք, օր գլուխս ծլավ. էս է բերք կհավաքենք»։ Երկնքով ինքնաթիռներ են անցնում, որից հետո ուժեղ պայթյուն է լսվում. ապակիները զրնգում են։ Գյումրեցի մի կին նկատում է. «Լենինական շենքերը տրաքցնեն կը, ձենը էստեղ կուգա»։ Վաղ առավոտյան մանկավարժներից մեկը բարձրաձայն զգուշացնում է էվակուացվածներին. «Էսօր Մոսկվայից կամիսիա կա»։ Ի հեճուկս նրա, գյումրեցի մի կին իր սենյակից բարձրաձայն հայտնում է. «Ես էսօր տեղերս թափած պըտի թողիմ»։ Էվակուացվածների համար համերգ է կազմակերպվում։ Հայտարարվում է երգի վերնագիրը. «շոսՏվՌ վՈ րվպչց»։ Լոռեցի մի կին զարմանում է. «Խի՞, ձնի վրա էլ ա խնձոր ըլը՜մ. խնձորը ծառի վրա չի՞ որ»։ Երգի ավարտից հետո բոլորը սկսում են ծափահարել, այդ թվում՝ հիշյալ կինը, որն, այնուամենայնիվ, եզրակացնում է. «Շատ լավն էր, բայց որ ծառի վրա ըլներ՝ ինչքան լավը կըլներ»։ Հեռուստացույցով չինական յոգեր են ցույց տալիս, որոնց վրա բետոններ են դնում եւ կացնով ջարդում։ «Բա իսոնք իսկական երկրաշարժի բան են»,- յոգերի վերաբերյալ կարծիք է հայտնում գյումրեցին։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել