Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի «C» եւ «D» խմբերում կայացան երրորդ շրջանի հերթական հանդիպումներ

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի «C» եւ «D» խմբերում կայացան երրորդ շրջանի հերթական հանդիպումները։ «C» խմբում Չեխիայի «Սպարտան» մրցակցի դաշտում 1։0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի «Պորտուի» նկատմամբ, իսկ Իսպանիայի մայրաքաղաքի «Ռեալը» 3։0 չոր հաշվով պարտության մատնեց «Պանատինաիկոսին» (Հունաստան)։ «D» խմբում տեղի ունեցած երկու խաղերն էլ առանձնացան գոլերի առատությամբ։ «Արսենալ» (Անգլիա)-«Յուվենթուս» (Իտալիա) հանդիպումում գրանցվեց 3։1 հաշիվ։ Իսպանիայի «Դեպորտիվոն» Գերմանիայում 0։3 հաշվով զիջեց Լեւերկուզենի «Բայերին» Երեկ կայացան «A» եւ «B» խմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները։ «A» խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա) հյուրընկալեց Պորտուգալիայի «Բոավիշտային», «Նանտը» (Ֆրանսիա)՝ Մյունխենի «Բավարիային»։ Իսկ «B» խմբում հանդիպեցին «Բարսելոնն» ու «Գալաթասարայը», «Ռոման» ու «Լիվերպուլը»։ Մրցաշարային աղյուսակներ «C» խումբ Ռեալ 2 2 0 0 6-2 6 Սպարտա 2 1 0 1 3-3 3 Պորտու 2 0 1 1 0-1 1 Պանատին. 2 0 1 1 0-3 1 «D» խումբ Յուվենթուս 2 1 0 1 5-3 3 Արսենալ 2 1 0 1 3-3 3 Բայեր 2 1 0 1 3-4 3 Դեպորտիվո 2 1 0 1 2-3 3 ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայացան երեք պատասխան հանդիպումներ։ Մոսկվայում «Լոկոմոտիվը» 0։1 հաշվով տանուլ տվեց Իսրայելի «Հապոելին»։ Թիմերի առաջին խաղում նույնպես հաղթել էր «Հապոելը» (2։1)։ Մյուս երկու հանդիպումներն ավարտվեցին այսպիսի հաշիվներով. «Բորուսիա»-«Կոպենհագեն»՝ 1։0 (0։0), «Ռոդա»-«Բորդո»՝ 2։0 (0։1)։ Այսպիսով, 1/8 եզրափակիչ անցան «Հապոելը», «Բորուսիան» եւ «Ռոդան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել