Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ»

Դեկտեմբեր 06,2001 00:00

Երբ ժառանգը տկարամիտ է եւ… շատակեր Խորհրդային Հայաստանի պատմության նշանակալից եւ լուսավոր էջերից է հանրապետությունում հեռուստատեսության հիմնադրումը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ին հայկական հեռուստատեսությունը եթեր տվեց 1-ին հաղորդումը եւ այդ օրն էլ համարվեց հայկական հեռուստատեսության ծննդյան օր։ Սերունդներ եկան, աշխատեցին սիրով, հպարտությամբ ու նվիրումով, ստեղծագործական այնպիսի լիցքով, որ հեռուստատեսությունը ոչ միայն ընդունվեց ժողովրդի կողմից, այլեւ դարձավ ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը։ Հետո՞… Հետո Հայաստանի Հանրապետությունում նոր հեռուստաընկերություններ ստեղծվեցին, որոնցից յուրաքանչյուրի ակունքում հայկական հեռուստատեսության աշխատողներից են եղել։ Ասել է թե, նրանք բոլորը հայկական հեռուստատեսության ժառանգներն են ուղղակի կամ անուղղակի։ Այս տարին հեռուստատեսության համար, հիրավի, հոբելյանական է (45 տարի)։ Եվ, անկեղծ ասած՝ միամտորեն կարծում էի՝ ժառանգները կհիշեն։ Թվում էր, թե իրենց ավագին, ծնունդ տվողին հարգանքի տուրք կմատուցեն հավուր պատշաճի։ Մանավանդ որ, ամեն մի միջակից ցածր հաղորդաշարի, ասենք, 17-րդ հաղորդումը կամ կիսագրագետ լրագրողի տարեդարձը (թեկուզ՝ ոչ հոբելյանական) նշվում է մեծ աղմուկ-աղաղակով։ Էլ չեմ ասում ժողովրդին բթացնող, նրա գրպանները դատարկող «լոտոների» 21-րդ կամ 37-րդ եւ առհասարակ բոլոր համարների «հոբելյանական» խաղարկությունների մասին։ Իսկ այս դեպքում խոսքը մի ամբողջության՝ հայկական հեռուստատեսության մասին էր լինելու։ Հեռուստաընկերություններից միայն Հանրայինը հիշեց «Հայլուրով» եւ, ճիշտն ասած, լավ կլիներ՝ չհիշեր։ Նոյեմբերի 29-ին եթերում տեսանք 1956-ից հեռուստատեսությունում աշխատած, մասնագիտական հսկայական փորձով մեր օպերատորներից մեկին, որի խոսքը «ընդամենը» «պահածոյի բանկաները կտրելով լուսավորության սարքեր էինք պատրաստում»-ն էր։ Անգամ հեռուստատեսության «խոհանոցը» չիմացողի համար էլ պարզից պարզ էր. ծավալուն խոսքից օգտագործել էին միայն անհաջող եւ ոչինչ չասող հատվածը, դրանով իսկ վիրավորելով ե՛ւ խոսողին, ե՛ւ հանձին նրա՝ մի ամբողջ սերնդի։ Անցածը հանիրավի ծաղր ու ծանակի ենթարկելու այդ ձեւը, մեղմ ասած, ցուցադրեց այսօրվա հեռուստատեսության հտպիտ դեմքը։ Եվ քանի որ մնացած հաղորդումներն էլ որպես ֆոն լրացրին եղածը, մեզ մնում է ասել միայն մի բան. հեռուստատեսության հարգարժա՛ն հիմնադիրներ, իսկ կարելի՞ է ավելին սպասել, երբ ժառանգը տկարամիտ է լինում եւ, ցավոք… շատակեր։ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Հեռուստատեսության հիմնադիրներից «ՓՈՇՈՒ ՄԵՋ ԸՆԿԱԾ ԾԱՂԻԿԸ» Ինչպես երեկ՝ Կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի հրատարակած «Հայկական կինո։ 1924-99» կատալոգի շնորհանդեսի ժամանակ պարզվեց՝ հայկական կինոյի շեդեւրներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանի «Մենքը», այդպես էլ կարող էր լայն հանրության սեփականությունը չդառնալ։ Ֆիլմի նեգատիվներն ու ողջ նախնական ժապավենները երկար փնտրտուքից հետո հայտնաբերվել են Մոսկվայում… «Գորկու» անվան կինոստուդիայի աստիճանավանդակների տակ։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել