Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆԿԱԼՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԱԿՆԿԱԼՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչի գնահատմամբ, հայ-լեհական տնտեսական գործակցությունը ներկայումս ցածր մակարդակի վրա է, եւ վերջերս կազմակերպված հայ-լեհական տնտեսական համաժողովը այդ ուղղությամբ դրական տեղաշարժ սկսելու գործնական առիթ էր։ Ինչպես նշեց Պ. Իվաշկեւիչը, Հայաստանի ու Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարվա ընթացքում կազմել է ընդամենը 1 մլն դոլար։ Նա նշեց, որ վերջերս Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հետ Հայաստան էին ժամանել լեռնարդյունաբերական, էլեկտրոնիկայի, ռազմական արտադրանքի արտահանման եւ ներմուծման, վարկերի ապահովագրման, գործիքաշինության, մետալուրգիայի, ավտոմոբիլաշինության, մսամթերքի արտադրության, դեղագործական եւ այլ խոշորագույն լեհական ընկերությունների ղեկավարներ եւ հույս հայտնեց, որ նրանք, ծանոթանալով այստեղ ներդրումային հնարավորություններին, այդ ուղղությամբ որոշակի գործնական քայլեր կձեռնարկեն։ «Այդ առումով կարելի է մեկ քայլ արված համարել, որովհետեւ երկու երկրների միջեւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն, լեհական կողմը պետք է Հայաստանի էներգետիկ հատվածի, մասնավորապես մանր եւ միջին ՀԷԿ-երի զարգացման համար ներդնի 100 հազար դոլար, եւ հետագայում, արդյունքներից կախված, չի բացառվում, որ այդ գումարը ավելի մեծացվի»,- նշեց Պ. Իվաշկեւիչը։ ՆԱՐԻՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել