Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԱՐԴԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ Կամ «արժանավոր նախնյաց» ցուցակը Երկրի նախագահը աջ ու ձախ շքանշաններ եւ գովասանագրեր է բաժանում որոշ գրողների եւ մտավորականների, հիմնականում նրանց, ովքեր ապրում են իր շուքի տակ եւ խնդիրներ չունեն։ Սակայն նա չի նկատում, որ հայրենի շատ մտավորականներ ոչ թե մեդալների, այլ օրվա հացի խնդիր ունեն։ Պետության ու երկրի ղեկավարության ուշադրությունից դուրս մնացած գրողները որոշել են սեփական նախաձեռնությամբ իրենց գլխի ճարը տեսնել։ Վերցրել ու նամակ են գրել մի խումբ հայ գործարարների՝ խնդրելով ամեն ամիս երկու հարյուր դոլար տրամադրել հիվանդ եւ սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվող գրողներին։ Փոխարենը գրողներն առաջարկել են իրենց ծառայությունները՝ «Մամուլի էջերում հոդվածներով, դիմանկարներով ու ակնարկներով կներկայացնենք ժողովրդին ձեր ազգասեր նկարագիրը եւ գալիք սերունդները կարդալով ձեր անուններն ու կատարած գործերը, հպարտությամբ կհիշեն իրենց արժանավոր նախնիներին»։ Եթե ընդառաջեն գրողների խնդրանքին, ապա «արժանավոր նախնիների» ցուցակում կհայտնվեն «Թամարա» պաղպաղակը (գրողները տնօրենի անունը չգիտեն), Մալաթիայի շուկայի Սամվելը (տնօրենի ազգանունը չգիտեն), Անդրանիկ Մանուկյանը (նախ՝ որպես «Լադա» ավտոսերվիս եւ հետո՝ որպես նախարար), Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հայրապետյան եղբայրները, Հրանտ Վարդանյանը, Աշոտ Աղաբաբյանը («Հրազդան» տոնավաճառ), Խաչատուր Խաչատրյանը։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել